Tag Archives: ՀՀ

Հունվար-հուլիսին ՀՀ մուտք է գործել 38 հազարով ավելի մարդ, քան հեռացել է երկրից

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ծնվել է 20 111 մարդ, մահացել է 14 265 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրության կոմիտեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 9 156 ամուսություն եւ 2 590 ամուսնալուծություն: 2023-ի հունվար-հուլիսին սահմանային անցակետերով Հայաստանից դուրս է եկել 2 606 902 մարդ, իսկ Հայաստան մուտք է գործել 2 645 161 մարդ: Դրական տարբերությունը կազմել է 38 259:

Կարդալ ավելին »

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ

ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ...

Կարդալ ավելին »

50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և ...

Կարդալ ավելին »

«Լույս». ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ նշել, որ «տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես եւ սպասվում էր»: «2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջոցով Արցախից ՀՀ է տեղափոխվել 6 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 28-ին 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել ...

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում է

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Կարդալ ավելին »

Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել 4 մլրդ դրամի միջպետական վարկ: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: «Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ...

Կարդալ ավելին »

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի

Երեւանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: «Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։ Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, եւ շոգեբաղնիքում նա ...

Կարդալ ավելին »

Ճանաչողական այցով Գյումրիում էր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը   նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի ...

Կարդալ ավելին »
ajax-loader