Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 մլրդ դոլար, աճ՝ 48.84%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 494.61 մլն դոլար, աճ՝ 234.88%։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-հունիսին կազմել է 8.9 մլրդ դոլար, առաջատար գործընկերը Ռուսաստանն է

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 390.75 մլն դոլար, աճ 151.96%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան՝ 348.56 մլն դոլար, աճ՝ 81.44%։ Վեցերորդը Իրանն է՝ 344.18 մլն դոլար, աճ՝ 11.83%։ Յոթերորդը Ճապոնիան է՝ 222.87 մլն դոլար, աճ՝ 407.14%։ Ութերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 205.61 մլն դոլար, աճ՝ 46.90%։ Իններորդը Իտալիան է՝ 199.877 մլն դոլար, աճ՝ 41.03%։ Տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 132.23 մլն դոլար, անկում՝ 17.63%։

Ինչ կայանում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 83.81%-ով և կազմել 3.291 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3.213 մլրդ դոլար, աճ՝ 86.10%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 44.14%-ով և կազմել 1.414 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 76.54%-ով և կազմել 4.195 մլրդ դոլար։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-հունիսին կազմել է 8.9 մլրդ դոլար, առաջատար գործընկերը Ռուսաստանն է
ajax-loader