Չինաստանը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել ԱՄՄՆ-ից նավթի եւ գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար, ինչպես նաեւ 15 տոկոս մաքսատուրք ածխի եւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) համար: Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին առընթեր սակագնային եւ դասակարգման կոմիտեն։ Այս որոշումն ընդունվել է ի պատասխան այսօր՝ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած չինական ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքի։ «ԱՄՆ մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները եւ ոչ միայն չի օգնում լուծել սեփական խնդիրները, այլեւ խաթարում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բնականոն տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը, նշվել է կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։ Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա իր ...
Կարդալ ավելին »Tag Archives: Չինաստան
Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի պատճառով
Չինաստանը գործադրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմը ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի չափով մաքսատուրքեր դնելու հետ կապված, տեղեկացրել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցել է «Սինհուան»։ «Իր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար Չինաստանը գործադրել է ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում: «ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները, կրում է չարամիտ բնույթ եւ ունիլատերալիզմի եւ առեւտրային հովանավորչության բնորոշ գործելակերպ է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր 10 տոկոսի չափով Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր դնելու մասին։
Կարդալ ավելին »Չինաստանը մահապատժի է ենթարկել 35 մարդու վրաերթով սպանած տղամարդուն
Չինաստանը մահապատժի է ենթարկել տղամարդուն, որը մեղավոր էր ճանաչվել 2024 թ. նոյեմբերին 35 մարդու սպանության մեջ՝ մեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ 62-ամյա Ֆան Վեյքյուն հարձակման ընթացքում նաև վիրավորել էր տասնյակ մարդկանց, երբ մեքենան վարել էր Չժուհայ քաղաքի մարզադաշտի մոտ մարզվող մարդկանց բազմության մեջ։ Ֆան Վեյքյուն մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել դեկտեմբերին։ Ըստ չինական պետական ...
Կարդալ ավելին »Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։ Համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։ «Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են ...
Կարդալ ավելին »FT․ Չինաստանն սկսել է ծնելիությունը խթանող քարոզչություն
Չինաստանն ակտիվացրել է ծնելիության խթանման հանրային քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ տեղի իշխանությունները հանրային քարոզչության շրջանակում զանգահարում են ամուսնացած կանանց, որպեսզի իմանան երեխաներ ունենալու նրանց պլանների մասին։ Թերթը տեղեկացրել է, որ ոմանց նաեւ հրավիրում են բժշկական հետազոտման, իսկ որոշ դեպքերում առաջարկում են սուբսիդիա երեխայի ծնվելու համար։ Բացի այդ, չինական համալսարաններ են ուղարկվել ուղեցույցներ միայնակ ուսանողների համար ...
Կարդալ ավելին »Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
Չինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Չանդե քաղաքում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։ Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի՝ պայմանական երկու տարի երկարաձգմամբ։ Նա զրկվել է քաղաքական իրավունքներից։ Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպի ...
Կարդալ ավելին »Չինաստանը՝ 2030-ի լուսնային առաքելության մասին
Չինաստանի տիեզերական գործակալությունը (CMSA) ներկայացրել է գովազդային հոլովակ, որը պատմում է գալիք լուսնային առաքելության միջոցառումների մասին, որը նախատեսվում է իրականացնել 2030թ.։ Այս մասին տեղեկացրել է «Новая наука»-ն։ Ներկայում աշխատանքը կենտրոնացած է կարեւոր տեխնոլոգիաների թեստավորման վրա in situ առաքելության եւ շրջանաձեւ ճամփորդության համար Երկրի եւ Լուսնի միջեւ։ CMSA-ի տեսահոլովակում ցույց է տրված, որ առաքելությունը ներառելու է Չանչժեն-10 հրթիռի երկու արձակում։ Հրթիռները ...
Կարդալ ավելին »Հայաստանից Չինաստան ոգելից խմիչնքերի արտահանման համար սահմանվում են արտոնյալ պայմաններ
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրուրդը Չինաստանից վերադարձել է կարևոր ձեռքբերումներով։ Հրավիրած ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հաջողություններ են գրանցել տարբեր ուղղություններով՝ հայկական ապրանքների արտահանում Չինաստան՝ արտոնյալ պայմաններով, չինացի գործարարների այց Հայաստան, հուշագրի ստորագրում և այլն։ «Սկսեմ նոյեմբերի սկզբին Շանհայում կայացած Сhina International import expo 2024 (CIIE) խոշոր միջազգային ցուցահանդեսից, որին մասնակցում էր 158 երկիր, այդ ...
Կարդալ ավելին »Չինաստանի առևտրային հավելուրդը կարող է հասնել 1 տրիլիոն դոլարի
Չինաստանի առևտրային հավելուրդը 2024-ին կարող է հասնել ռեկորդային 1 տրիլիոն դոլարի` աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում: Այսպիսի հաշվարկներ է արել Bloomberg-ը: Ըստ գործակալության՝ այս տարվա 10 ամիսների ընթացքում Չինաստանի արտահանման և ներմուծման տարբերությունը 2023-ից ի վեր աճել է գրեթե 16%-ով և հասել 785 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է նման ժամանակահատվածի համար: Գործակալությունը դա պայմանավորում է չինական արտահանման ծավալների աճով ...
Կարդալ ավելին »Չինաստանը դարձել է ռուսական գազի խոշորագույն գնորդը
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Չինաստանը շրջանցեց եվրոպական երկրներին և դարձավ ռուսական գազի խոշորագույն գնորդը, գրում է Bloomberg-ը: Ընթացիկ տարվա ինն ամիսներին «Գազպրոմը» Չինաստան է արտահանել 23․7 մլրդ մ3 գազ (գրեթե 40%-ով ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում), դեպի Եվրոպա՝ 22․5 մլրդ մ3 գազ, հաղորդում է Bloomberg-ը։ «Գազպրոմը» աստիճանաբար ավելացնում է գազի մատակարարումները Չինաստան 2019 թվականի վերջին գործարկված «Սիբիրի ուժը» խողովակաշարով, որի նախագծային հզորությունը ...
Կարդալ ավելին »