Tag Archives: Չինաստան

Հնդկաստանը մինչև 2075-ը կդառնա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը Չինաստանից հետո

Հնդկաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչև 2075 թվականը կհասնի 52.5 տրիլիոն դոլարի, ինչի արդյունքում հանրապետությունն այս ցուցանիշով կզբաղեցնի երկրորդ տեղը։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Goldman Sachs ներդրումային բանկի տվյալները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև 2075 թվականը Հնդկաստանը, որը ներկայումս աշխարհում հինգերորդ տնտեսությունն է, կզբաղեցնի երկրորդ տեղը Չինաստանից հետո՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, Ճապոնիայից և եվրոգոտուց։ Ընդ որում՝ Չինաստանի ՀՆԱ-ն ...

Կարդալ ավելին »

Չինաստանն արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային հրթիռը

Չինաստանի Landspace ընկերությունը հաջողությամբ արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային Zhuque-2 հրթիռը: Այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել։ Ըստ Landspace-ի հայտարարության՝ արձակումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9։00-ին՝ համաձայն ընթացակարգերի, և լիովին հաջողվել է։ Սա Zhuque-2 հրթիռի երկրորդ արձակումն էր 2022 թ․ դեկտեմբերին դրա ձախողված առաջին թռիչքից հետո: Միջին չափի այս հրթիռը կարող է ...

Կարդալ ավելին »

Dior-ն իր աշնանային հավաքածուն կցուցադրի Չինաստանում

Հուլիսի 12-ին ֆրանսիական Dior ապրանքանիշը Շենժենում կանցկացնի պատրաստի հագուստի վերացուցադրություն, որն առաջին անգամ ներկայացվել է Փարիզում՝ անցյալ տարվա փետրվարին։ Այդ մասին գրում է WWD-ն։ Ցուցադրության ստույգ վայրը դեռ չի նշվում։ Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի աշնանային հավաքածուն ոգեշնչվել է անցյալ դարի 50-ականներից, որը տան հիմնադրի՝ Քրիստիան Դիորի ծաղկման շրջանն էր։ Շենժենը, որը սահմանակից է Հոնկոնգին, ձկնորսական գյուղից մի քանի տասնամյակում ...

Կարդալ ավելին »

10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության ...

Կարդալ ավելին »

Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիան քննարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում ...

Կարդալ ավելին »

Ռեկորդային 6,2 մլն դոլար․ Չինաստանի կայսեր ժամացույցը վաճառվել է աճուրդում (տեսանյութ)

Չինաստանի Ցին դինաստիայի վերջին կայսեր ժամացույցը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկոդային 49 միլիոն հոնկոնգյան դոլարով (6.2 միլիոն ԱՄՆ դոլար): Այդ մասին հաղորդում է Reuters-ին: Patek Philippe շվեյցարական ընկերության ժամացույցը գնել է Հոնկոնգում ապրող մի կոլեկցիոներ՝ հեռախոսազանգի միջոցով: Phillips Asia աճուրդային տան ժամացույցների բաժնի ղեկավար Թոմաս Պերացին Reuters-ին հաղորդել է, որ սա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է որևէ կայսեր ...

Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները: Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

Կարդալ ավելին »

Չինաստանը սպառնացել է՝ ԵՄ-ի պատժամիջոցները հետևանքներ կունենան

Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ...

Կարդալ ավելին »

G7-ը Չինաստանին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ՝ նվազեցնելու ռազմավարական ռիսկերը

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնման կապակցությամբ և Պեկինին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Դիվանագետները նաև հաստատել են ռազմական նպատակներով օգտագործման ենթակա առարկաների և տեխնոլոգիաների վերահսկման կարևորությունը՝ գլխավորապես արտահանման վերահսկման բազմակողմ ռեժիմների օգնությամբ: Ճապոնիայի ԱԳՆ-ն ...

Կարդալ ավելին »
ajax-loader