Չինաստանն արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային հրթիռը

Չինաստանի Landspace ընկերությունը հաջողությամբ արձակել է մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային Zhuque-2 հրթիռը: Այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել։

Ըստ Landspace-ի հայտարարության՝ արձակումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9։00-ին՝ համաձայն ընթացակարգերի, և լիովին հաջողվել է։

Սա Zhuque-2 հրթիռի երկրորդ արձակումն էր 2022 թ․ դեկտեմբերին դրա ձախողված առաջին թռիչքից հետո: Միջին չափի այս հրթիռը կարող է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ 200 կմ բարձրության վրա՝ դեպի Երկրի ցածր ուղեծիր և մինչև 4 տոննա բեռ՝ 500 կմ բարձրության վրա՝ դեպի Արևասինքրոն ուղեծիր։

Ընկերությունը հավելում է, որ մեթանը չի աղտոտում շրջակա միջավայրը, իսկ մեթանային վառելիքով աշխատող շարժիչի արժեքը 50-90 %-ով ավելի պակաս է չինական այլ նմանատիպ հրթիռային շարժիչների համեմատությամբ։

ajax-loader