Tag Archives: ՀՀ

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն oգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարն ու դեսպանը հանդիպման ընթացքում քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին »

ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ փոխնախագահ

2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։ Նրա խոսքով, կապիտալի, աշխատուժի և զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը: «Արտաքին հատվածից գնաճային ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:  Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել Եվրոպական Միության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ և ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ժամանակակից պարի միջազգային ամառային 3-րդ փառատոնը կանցկացվի օգոստոսին

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երևանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։ Օգոստոսի 23-ին, ժամը 19:30 Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։ Օգոստոսի 24-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչը ԵԽ-ում ներկայացրել է ՀՀ-ի հետ գործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։  Միջոցառմանն անդրադարձ է ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։ Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։ Վերոնշյալ փոփոխության ...

Կարդալ ավելին »

Ավանդական գյուղատնեսությունն անկում է ապրում, իսկ ժամանակակից ինտենսիվը՝ աճ. Փաշինյան

Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Այդ մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին: «Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնեսությունը, իսկ ժամանակակից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ու ԵՄ պաշտոնյաների հետ

Այսօր տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում՝ նոր մարտահրավերներին և նոր հնարավորություններին ընդառաջ» ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 40 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, հրավիրյալ փորձագետներ, քաղաքագետներ։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ...

Կարդալ ավելին »

Բողոքի ակցիա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։ Քաղաքացիներն այժմ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են Ադրբեջանից պահանջել՝ «Բացել կյանքի ճանապարհը»։

Կարդալ ավելին »
ajax-loader