ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ փոխնախագահ

2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով, կապիտալի, աշխատուժի և զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը:

«Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով»,- ընդգծեց Նուրիբեկյանը:

ajax-loader