Տնտեսություն

Քերոբյանի մոտ քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։ Օրակարգային թեմաների թվում էր նաև չափման միջոցների ստուգաչափման ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերը 5,3%-ով գերազանցել են 2022-ի ցուցանիշը

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 հազար 726: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշը 37 հազար 306-ով կամ 5,3%-ով:

Կարդալ ավելին »

Հրապարակվել է «ՀՀ աշխատաշուկա 2023» զեկույցը

Հրապարակվել է թվով արդեն յոթերորդ վերլուծությունը՝ նվիրված աշխատաշուկային։ «ՀՀ Աշխատաշուկա 2023»-ի հիմնական ենթաբաժիններն են. Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2023թ. ընթացքում։ Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները Մարզային հաստիքների ուսումնասիրություն, ամենաակտիվ մարզային քաղաքներ, համեմատականներ՝ 2021-2022թթ. Հետ, մարզային միջին աշխատավարձեր։ ՀՀ-ում աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ տնտեսական ոլորտների, ըստ սեռի և կազմակերպության չափի Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային, Հեռահաղորդակցություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր և Արտադրության ոլորտների մանրամասն ...

Կարդալ ավելին »

2024-ին նավթի համաշխարհային պահանջարկը կարող է նվազել

Էներգետիկայի միջազգային գործակալությունն ակնկալում է, որ նավթի համաշխարհային պահանջարկի աճը 2024 թվականին կդանդաղի մինչև 1.2 միլիոն բարել օրական՝ 2023-ի 2.3 միլիոն բարելի համեմատ: Այս մասին ասվում է գործակալության հունվարյան զեկույցում։ Գործակալությունն իր կանխատեսումը պայմանավորում է համաճարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ավարտով, խոշորագույն տնտեսությունների կանխատեսումներից ցածր ՀՆԱ-ի աճով և ավտոմոբիլային տրանսպորտի էլեկտրաֆիկացման պայմաններում նավթի օգտագործման կրճատմամբ: Զեկույցում նաև նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 54,974.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 11,915.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.8% և կազմել 2,342.5 տոննա։

Կարդալ ավելին »

Քերոբյանը եվրակոմիսարին ներկայացրել է խելացի անասնագոմերի կառուցման ծրագրերը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության ...

Կարդալ ավելին »

11,21 մլրդ դոլար․ ՀՀ արտաքին պարտքը նվազել է, ներքինը՝ աճել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,510,904 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 324,239.2 մլն դրամով կամ 7,74%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.17%-ով կամ 29,718.3 մլն դրամով և կազմել 2,566,426 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,352,495 մլն դրամ (+1.41%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 213,931 մլն դրամ (-1.40%): Ինչ կայանում է ներքին պարտքին, ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի վարչական շրջանները միմյանց կապող նոր ճանապարհ

Երևանում նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ։ Այդ նպատակով կառավարությունը 60 միլիոն դրամի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից։ Կառավարության՝ հունվարի 18-ի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Ցեմենտի արտադրությունն աճել է 1522%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,052.1 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15.2%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 26.5%-ով և կազմել 117,645.8 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 23.3%-ով և կազմել 2,334,730.4 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 5.8%-ով և կազմել 33,139.9 տոննա։ Կրի արտադրությունն ...

Կարդալ ավելին »

Արմավիրում 2018-2023-ին իրականացվել է մոտ 114 միլիոն դոլարի աշխատանք

 Արմավիրի մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են 46 միլիարդ 607 միլիոն 934 հազար դրամի (շուրջ 114 միլիոն դոլարի) աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 2018-2023 թվականներին ՀՀ Արմավիրի մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 111․4 կիլոմետր ճանապարհ, 87․4 կիլոմետր լուսավորություն, 143․5 կիլոմետր գազիֆիկացում, 336․2 կիլոմետր ջրագիծ, 28 մանկապարտեզ։

Կարդալ ավելին »
ajax-loader