Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 54,974.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 11,915.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.8% և կազմել 2,342.5 տոննա։

ajax-loader