Տնտեսություն

Առաջիկայում պարենամթերքի գնաճ չի նախատեսվում․ ԿԲ նախագահ

Առաջիկայում պարենամթերքի գների աճ չի ակնկալում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյաննը:  «Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- ասել է ԿԲ նախագահը:

Կարդալ ավելին »

Հայաստանում գրանցված մոտ 64 հազար իրավաբանական անձանցից տնտեսությունում եղանակ են ստեղծում ընդամենը 8 հազարը. Գագիկ Մակարյան

 Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի վճարած հարկերը կազմում են բյուջեի մոտ 20% – ը, օրինակ, Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է հարկերի ընդամենը 2,5%-ը: 2021 թվականին Հայաստանում ցուցանիշը կազմել է 85 տոկոս, իսկ 2022 թվականին՝ ընդամենը 58,2 տոկոս։ 1,5 անգամ անկումը խոսում է տնտեսության հաջող դիվերսիֆիկացիայի մասին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «ՀՀ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ․ էլեկտրոնային ծառայություն մատուցողները վճարել են 2 մլրդ 670 մլն ԱԱՀ

2023 թվականի ընթացքում Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ եւ պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ եւ վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։ ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,5 տոկոսային կետով

Կենտրոնական բանկը որոշել է 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8,75 տոկոս։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։ Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 8,75%։ Որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, կենտրոնական բանկի կողմից ...

Կարդալ ավելին »

Լոռիում 2018-2023-ին իրականացվել են մոտ 223 միլիոն դոլարի ծրագրեր

Հայաստանի Լոռու մարզում 2018-2023 թվականներին իրականացվել  են 90 միլիարդ 299 միլիոն դրամի (շուրջ 223 միլիոն դոլարի) ծրագրեր։ Այդ մասին տվյալներ է հրապարակել ՀՀ կառավարությունը։ 2018-2023 թվականներին Լոռու մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 377 կիլոմետր ճանապարհ, 286 կիլոմետր լուսավորություն, 39 կիլոմետր գազիֆիկացում, 311․5 կիլոմետր ջրագիծ, 7 մանկապարտեզ, 7 դպրոց։

Կարդալ ավելին »

Տնտեսական աճը կարճաժամկետ կարող է լինել, եթե արտաքին իրավիճակը փոխվի. Վարդան Ջհանյան

ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ: «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ Վարդան Ջհանյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց. «Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտն է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Վերջին մի քանի տարում տեսնում ենք դրամի ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Հայաստանում տնտեսական աճի տեմպը  2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2 տոկոսի: Աննշան գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ: Արտահանման աճի տեմպը բացառիկ է եղել 2023 թ. նոյեմբերին՝ պայմանավորված էր ոսկու և զարդերի արտահանմամբ: Նույն ամսին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, իսկ հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում: Ֆինանսական հատվածի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի (ԵՆԱԲ) ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Հիմնավորման մեջ նշվում է, որ բանկին անդամակցում է 106 հաստատված անդամ երկիր, իսկ հիմնադիր 57 անդամ երկրի թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) եւ Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող եւ ...

Կարդալ ավելին »

Հիփոթեքային վարկի 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ եկամտահարկ

2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների եւ շահառուների քանակի զգալի աճ: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2023 թվականին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան

Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։   Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է նշեմ նաև, որ քննարկվեց և ...

Կարդալ ավելին »
ajax-loader