Տնտեսություն

Տնտեսական ակտիվության աճը ոսկեգործության հաշվին է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 14,3% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Որպես շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերության հատվածը՝ ոսկեգործության ճյուղի զգալի աճի հաշվին (12 անգամ): Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Վիճակագրության համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է ...

Կարդալ ավելին »

Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա

Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է  ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ ...

Կարդալ ավելին »

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

 Առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովմանը և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները մայիսի 6-ից ուժի մեջ են մտել: Ինչպես տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը  պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին ...

Կարդալ ավելին »

Սպառողական շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ

Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում գները 0.7 տոկոսով ցածր են եղել 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշից: Նման տեղեկություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Այնուհանդերձ, այս տարվա մարտի համեմատ՝ ապրիլին գրանցվել է 0.6% գնաճ: Ընդ որում, դիտարկված բնակավայրերում սպառողական գները նշված ժամանակահատվածում աճել են 0,3-1.4 տոկոսով: Առավելագույն գնաճը գրանցվել է Հրազդան քաղաքում: Երևանում այն կազմել է 0.4%: 2024 թվականի ապրիլին սպառման ...

Կարդալ ավելին »

3.3 մլրդ դոլար. Հայաստանի միջազգային համախառն պահուստները նվազում են

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին ...

Կարդալ ավելին »

Միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 282,879 դրամ

2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով և կազմել է 208,752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3%-ով և կազմել է 313,260 ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 592 մլն հատկացրեց մարզերում առաջնահերթ ու անհետաձգելի ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը  մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ 592 միլիոն 239.5 հազար դրամ հատկացնելու որոշում ընդունեց։ Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի արդյունքում լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն 116 միլիոն դոլարով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը

Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։ ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքի ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023-ի դեկտեմբերին, սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն, ներդրման չափը՝ 210 մլն ԱՄՆ դոլար

Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր, որով նախատեսվում է ներդրման 210 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի ...

Կարդալ ավելին »
ajax-loader