Տնտեսություն

Հայաստանում բեռնափոխադրումները նվազում են, իսկ ուղևորափոխադրումները՝ աճում երկնիշ տեմպով

2024թ. հունվար-մայիսին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է տարեկան 17,6%-ով (2023թ. նույն ժամանակահատվածի 10,1% աճի դիմաց)՝ կազմելով 6 016.9 հազար տոննա։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Վիճակագրական տվյալների համաձայն, բեռնափոխադրումների առյուծի բաժինը պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտին՝ 77,9% կամ 4 688.7 հազար տոննա, տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 16,9% աճից մինչև 9,2% անկում։ Առավել զգալիորեն նվազել են երկաթուղային բեռնափոխադրումները՝ 61,5% – ...

Կարդալ ավելին »

2024-ին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Այդ մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ...

Կարդալ ավելին »

Հայաստանի առևտրի հատվածը 5 ամսում 5.6 մլրդ դոլարի հասույթ է ապահովել

Հայաստանի առևտրի հատվածի հասույթը 2024թ. հունվար-մայիսին աճել է 24,6% – ով (գրեթե կրկնելով  մեկ տարվա վաղեմության 24,5%տեմպերը) ՝ գերազանցելով 2.2 տրլն դրամը (5.6 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, ս.թ. մայիսին Հայաստանում առեւտրաշրջանառությունն աճել է 1,4 տոկոսով ՝ մինչեւ 501,5 մլրդ դրամ (1,3 մլրդ դոլար)։ Մասնավորապես, մեծածախ առևտրի տարեկան աճը 2024թ. հունվար-մայիսին դանդաղել է՝ 37.3%-ից մինչեւ 35.2%՝ ապահովելով ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 32․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,827.1 հազար լիտր գինի, որից 444.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 32․6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 19․3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 2․9 անգամ և կազմել 1,071.8 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը 12.10 մլրդ դոլար է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,699,743.4 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437,769․1 մլն դրամով կամ 10.27%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 34,023․6 մլն դրամով կամ 1.4%-ով և կազմել 2,443,226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203,940.2 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ...

Կարդալ ավելին »

Պանրի արտադրության ծավալն աճել է 23․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,183.4 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 23․5%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 65․5%-ով և կազմել 1,037.1 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 12․4%-ով՝ կազմելով 4,139.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 12․4%-ով և կազմել 944.6 տոննա։ Մածունի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 109,357.1 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․6%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 22․1%-ով և կազմել 57,571.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 5․9%-ով և կազմել 715.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 4%-ով և կազմել 2,484.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․1%-ով՝ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 2,2 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպություններին

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության համայնքներին համապատասխան մարզպետի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կսահմանի լիազոր նորմ նախատեսվող ներդրումային ծրագրերին հավանություն տալու նպատակով. նախագիծ

 Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով: Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված ...

Կարդալ ավելին »

5․4%-ով աճել է մսի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,397.2 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5․4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 6.1%-ով և կազմել 5,249.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 33․3% և կազմել 734.9 տոննա։

Կարդալ ավելին »
ajax-loader