Իրանի տարածքով հնարավոր է ՀՀ-ից մանր եղջերավոր կենդանիներ փոխադրել Իրաք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։

Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո:

Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

Կենդանիների տարանցման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով

ajax-loader