Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 10.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 31.28%-ով կամ 2.55 մլրդ դրամով։ Յուքոմը (Ucom) զբաղեցնում է ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
ԱԶԲ-ն կհամաֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն, ԱԶԲ փաստահավաք առաքելության նպատակն է քննարկել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցերի մանրամասները և նախապատրաստել ստորագրվելիք ...
Կարդալ ավելին »«Ռոսսելխոզնադզորը» հանել է սահմանափակումը ՌԴ գյուղմթերք արտահանող հայկական 16 ձեռնարկություններից միայն մեկի համար
Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն, քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: ...
Կարդալ ավելին »Իրանի տարածքով հնարավոր է ՀՀ-ից մանր եղջերավոր կենդանիներ փոխադրել Իրաք. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։ Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր ...
Կարդալ ավելին »Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել, քաղաքական որոշում է պետք. Ռուստամ Բադասյան
Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Հարցին՝ երբվանի՞ց անցակետը կսպասարկի, վերջինս նկատեց, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։ «Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք ...
Կարդալ ավելին »Նոր ատոմակայանի կառուցման նպատակով ընկերություն է ստեղծվում. բյուջեն՝ 200 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ԱԷՄԳ-ի ուղեցույցի համաձայն: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) ժամանակացույցով նախատեսված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության Էներգաբլոկի կառուցում՝ ...
Կարդալ ավելին »Հաստատվեց գարեջրի հսկիչ դրոշմավորման փորձնական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում հաստատեց Հայաստանում գարեջրի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 2013-ից գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակարգի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ...
Կարդալ ավելին »Ռազմարդյունաբերական սուբյեկտների գործունեության համար իրավական հիմքեր կստեղծվեն
Կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույքը տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի ...
Կարդալ ավելին »Հայաստանը մտադիր է ՀԲ-ից 40 մլն դոլարի վարկ ներգրավել 3 էլեկտրակայանների վերակառուցման համար
Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ...
Կարդալ ավելին »Գնաճը կազմել է 0.8 տոկոս. տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ-ից: 2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների ...
Կարդալ ավելին »