Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմում է 25-30, գարնանացան գարու արտերի միջին բերքատվությունը՝ 18-23 ցենտներ։ 

2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արդեն հնձվել է հացահատիկի շուրջ 2800 հեկտար արտ։

ajax-loader