Relax

Զբոսաշրջիկների ուղևորության տոմսը դեպի Միջազգային տիեզերակայան՝ 55 միլիոն դոլար

Ըստ ամերիկյան Space պարբերականի՝ Falcon 9 հրթիռը մայիսի 21-ին՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 17:37-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 22-ին՝ 01:37-ին), Dragon կառավարվող տիեզերանավով Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանոցում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից մասնավոր թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան, որի հետ միացումը նախատեսված է մայիսի 22-ին՝ 09:24-ին (Երեւանի ժամանակով 17:24-ին): Սա ամերիկյան Axiom ընկերության ծրագրով արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է դեպի Միջազգային տիեզերակայան։ ...

Կարդալ ավելին »

Չեխիայի նախագահը մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա՝ չեխ-բավարական բարեկամության փառատոնի

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր մոտոցիկլետով այցով մեկնել է Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամաս, որտեղ այսօր սկսվում է չեխ-բավարական բարեկամության փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր հաղորդել է idnes.cz լրատվական հարթակը։ Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Չեխիայի սահմանի մոտ գտնվող Զելբ քաղաքում, ներկա կլինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։ Պավելը, որն այս տարի կդառնա 62 տարեկան, ակտիվորեն ...

Կարդալ ավելին »

Գիտնականները «Տիտանիկի» առաջին ամբողջական սկանավորումն են արել․BBC

Գիտնականներն իրականացրել են «Տիտանիկ» նավի առաջին լայնածավալ թվային սկանավորում՝ օգտագործելով խորը ծովային քարտեզագրում, հայտնում է BBC-ն։  Նավի մնացորդներն Ատլանտյան օվկիանոսի հատակին են՝ 3800 մետր խորությամբ։ Նշվում է, որ տեխնոլոգիան հնարավորություն է տվել ստանալ ամբողջ նավի եզակի եռաչափ պատկերը։ Հետազոտողները հույս ունեն, որ դրա շնորհիվ նոր մանրամասներ կբացահայտվեն 1912 թ-ին տեղի ունեցած նավաբեկությունից։ «Մենք դեռ հարցեր ունենք՝ պարզ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

Թրենդ․ Oscar de la Renta-ն ներկայացրել է 2023-ի հարսանեկան հավաքածուն

Oscar de la Renta ապրանքանիշը ներկայացրել է 2023 թվականի հարսանյաց հավաքածուն։ Հավաքածուի հեղինակները բրենդի համաստեղծագործական տնօրեններ Լաուրա Քիմն ու Ֆերնանդո Գարսիան են, որոնք ոգեշնչվել են իրենց իսկ աշնանային հավաքածուից: Բացի այդ, հավաքածուում կնկատեք հղումներ Ֆլորենցիայի ճարտարապետությանը և մարմարե հատակներով քաղաքային պալատներին:

Կարդալ ավելին »

Նեպալցի լեռնագնացն Էվերեստ բարձրանալու ռեկորդ է սահմանել

Նեպալցի հայտնի լեռնագնաց Կամի Ռիտան այսօր գերազանցել է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը՝ 27-րդ անգամ նվաճելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը (ծովի մակերևույթից 8 848 մետր): Այս մասին հաղորդում է նեպալական The Himalayan Times թերթը: 53-ամյա լեռնագնացը բարեհաջող ավարտել է վերելքը առավոտյան ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 06:45-ին): Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին։ Այդ ժամանակվանից նա ևս 26 ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է գենետիկ շիզոֆրենիայի ևս մեկ նոր հիմնական պատճառ

Լիբերի ուղեղի զարգացման ինստիտուտի գիտնականների խումբը հայտնաբերել է գենետիկ շիզոֆրենիայի նոր հիմնական պատճառ: Բացահայտումները, որոնք հրապարակվել են Nature Communications ամսագրում, ցույց են տալիս, որ ավելի քան 100 գեների մուտացիաներն իրենց ազդեցությունն ունեն ոչ թե զարգացող ուղեղի, այլ պլասենցայի վրա: Նախկինում ենթադրվում էր, որ հոգեկան խանգարման վտանգ առաջացնող գեները կապված են բացառապես ուղեղի հետ։ Սա հերքվել է նոր ուսումնասիրության մեջ. այս ...

Կարդալ ավելին »

NASA-ն թթվածին է ստացել լուսնային արհեստական ​​փոշուց․ հնարավորություն Artemis-ի համար

NASA-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնի (JSC) հետազոտողները կարողացել են վակուումի պայմաններում թթվածին կորզել ​​լուսնային արհեստական հողից: Հետագայում այս հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ մի տեխնոլոգիայի, որը կօգնի աջակցել Լուսնի վրա կյանքի գոյությանը։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Լուսնի վրա թթվածին արտադրելու հնարավորությունը չափազանց կարևոր կլինի Artemis ծրագրի շրջանակում երկարաժամկետ լուսնային ֆորպոստ ստեղծելու տիեզերական գործակալության ծրագրերին աջակցելու համար։ Այս ծրագրի համար NASA-ն ցանկանում է գտնել տեխնոլոգիաներ, որոնք ...

Կարդալ ավելին »

Forbes-ի միլիարդատերերի ցուցակը լքել են մի քանի խիստ հայտնի մագնատներ

Աշխարհում լարված աշխարհաքաղաքական իրավիճակը, աճող գնաճը և կրիպտոփուչիկի պայթելը մեծ վնաս են հասցրել բազմաթիվ մեծահարուստների: Աշխարհի մասշտաբով 2640 միլիարդատերերի գրեթե կեսի կապիտալը նվազել է 2022-ի համեմատ, բայց ոմանց վիճակն ավելի վատ է. 254 մարդ ընդհանրապես դուրս է մնացել Forbes-ի վարկանիշից: Սեմ Բենքմեն-Ֆրիդ. կրիպտոշուկայի այս միլիարդատերը նախորդ ֆինանասական տարում ուներ 24 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը 10 միլիոն դոլարից էլ պակաս ...

Կարդալ ավելին »

Ամենամյա ծաղկահավաք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: Այս մասին տեղեկացնում է Armenian Genocide Museum & Institute ֆեյսբուքյան էջը: Միջոցառման ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար: Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:

Կարդալ ավելին »

Լուսնի վրա բույսերը կարելի է աճեցնել հիդրոպոնիկայի միջոցով

Գիտնականների միջազգային թիմը նկարագրել է Լուսնի վրա բույսեր աճեցնելու ուղիները: Հետազոտությունը հրապարակվել է Engineering & Technology ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ Երկրի բնական արբանյակի մակերեսը ծածկված է ռեգոլիթով, որը ոչ պիտանի է բույսեր աճեցնելու համար։ Մյուս կողմից՝ հող ու պարարտանյութ ուղարկելը Լուսին շատ թանկ կարժենա, ուստի հետազոտողները գտել են այլընտրանքային մեթոդներ։ Մասնագետներն առաջարկել են օգտագործել ցելյուլոզային հիմքով սուբստրատ և հիդրոպոնիկ աճեցման մեթոդ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader