Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ:
![](https://armhanq.com/wp-content/uploads/2023/04/343934392_965059318021095_4505015416523304972_n-1024x768.jpg)
Այս մասին տեղեկացնում է Armenian Genocide Museum & Institute ֆեյսբուքյան էջը:
Միջոցառման ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար:
![](https://armhanq.com/wp-content/uploads/2023/04/343404943_937360040748888_6103891308293694388_n-1024x768.jpg)
Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար: