IT

Ի՞նչ եք համենում․ Քեմբրիջի կիբեռխոհարար ռոբոտը ձեզ համար աղցան կպատրաստի

Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են ռոբոտ-խոհարար, որը բաղադրատոմսեր է սովորում՝ դիտելով տարբեր ուտեստներ պատրաստելու վերաբերյալ տեսանյութեր: Ուսումնասիրության վերաբերյալ համապատասխան հոդվածը հրապարակվել է IEEE Access գիտական ​​ամսագրում։ Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված նմանակման մեքենայական ուսուցման մեթոդի վրա։ Սարքը նայում է, թե ինչ է անում մարդը տեսանյութում, իսկ հետո փորձում է վերարտադրել տեսածը։ Գիտնականները բացատրել են, որ, որպես կանոն, նույն սխեմայով իրենց խոհարարական ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունը

Հայկական «Ինստիգեյթ» ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով Microchip ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկել է նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, ...

Կարդալ ավելին »

Լավագույն սմարթֆոն արտադրողները․ թոփ 10

SlashGear կայքը կազմել է սմարթֆոնների լավագույն ապրանքանիշերի ցանկը, որոնք օգտագործում են լավ տեսախցիկներ, հզոր պրոցեսորներ, բարձրորակ էկրաններ իրենց սարքերում և մշտապես ձգտում են գրավել և պահպանել սպառողների ուշադրությունը։ Ցուցակը գլխավորել է Samsung-ը։ Ցուցակի հեղինակների կարծիքով՝ Galaxy շարքի Samsung սմարթֆոնները հիանալի կերպով համատեղում են բարձր տեխնոլոգիական հնարավորություններն ու նորարարական դիզայնը։ Այս սմարթֆոններն ունեն լավ էկրաններ, որոնք հարմար են ինչպես առօրյա օգտագործման, այնպես էլ խաղերի ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկի «Neuralink»-ը թույլտվություն է ստացել փորձարկելու ուղեղի չիպերը մարդկանց վրա

Իլոն Մասկի «Neuralink»-ը թույլտվություն է ստացել փորձարկելու ուղեղի չիպերը մարդկանց վրաԻլոն Մասկի ուղեղի իմպլանտների Neuralink ընկերությունը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) կանաչ լույս է տվել մարդկանց առաջին կլինիկական փորձարկմանը: Այս մասին գրում է Reuters-ը։ «FDA-ի հաստատումը կարևոր առաջին քայլն է, որը մի օր հնարավորություն կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց»,- ասվում է Neuralink-ի թվիթում:Ընկերությունը չի ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքը՝ վարչապետի մասնակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ, հայտնել են կառավարությունից: Տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3 000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից եւ ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաեւ գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, ...

Կարդալ ավելին »

Google-ը կսկսի ջնջել ոչ ակտիվ օգտատերերի հաշիվները

Google-ը կսկսի ջնջել իր օգտատերերի հաշիվները և դրանց բովանդակությունը, եթե հաշիվը չի օգտագործվել երկու և ավելի տարի՝ անվտանգության նկատառումներով և հաքերները կանխելու համար, ասվում է ընկերության բլոգում։ « Մեր բոլոր արտադրանքներում մենք թարմացնում ենք Google հաշիվների անգործության քաղաքականությունը երկու տարով: Այս տարվա վերջից, եթե Google հաշիվը չի օգտագործվել կամ մուտք չիի գործել առնվազն երկու տարի, մենք կարող ենք ջնջել հաշիվը ...

Կարդալ ավելին »

Պատասխանեք GIF-երով․ Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։ Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։ Դեռ դժվար ...

Կարդալ ավելին »

Սմարթֆոններ զինվորականների համար․ Samsung-ը ներկայացրել է Galaxy S23 Tactical Edition-ը և XCover 6 Pro Tactical-ը

Samsung-ը ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։Ինչպես տեղեկացնում է Sammobile.com-ը, երկու մոդելներն էլ համապատասխանում են ԱՄՆ զինված ուժերի՝ բջջային սարքերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ունեն Samsung Knox-ի և Knox ...

Կարդալ ավելին »

Հայտնի են ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628 Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ. ֆինանսավորման է երաշխավորվել 5 թեմա, ...

Կարդալ ավելին »
ajax-loader