SlashGear կայքը կազմել է սմարթֆոնների լավագույն ապրանքանիշերի ցանկը, որոնք օգտագործում են լավ տեսախցիկներ, հզոր պրոցեսորներ, բարձրորակ էկրաններ իրենց սարքերում և մշտապես ձգտում են գրավել և պահպանել սպառողների ուշադրությունը։
Ցուցակը գլխավորել է Samsung-ը։ Ցուցակի հեղինակների կարծիքով՝ Galaxy շարքի Samsung սմարթֆոնները հիանալի կերպով համատեղում են բարձր տեխնոլոգիական հնարավորություններն ու նորարարական դիզայնը։ Այս սմարթֆոններն ունեն լավ էկրաններ, որոնք հարմար են ինչպես առօրյա օգտագործման, այնպես էլ խաղերի համար, ինչպես նաև «խցիկի առաջադեմ համակարգեր»:
Երկրորդ տեղում Apple-ն է։ iPhone սմարթֆոնները, ըստ հեղինակների, ունեն բացառիկ դիզայն, աշխատում են iOS օպերացիոն համակարգով, որը յուրահատուկ գործառույթներ ունի։
Լավագույն եռյակը եզրափակում է Google-ը, որն արտադրում է Pixel սմարթֆոններ՝ հիանալի տեսախցիկներով և Android-ի շարունակական թարմացումներով։
Ցուցակում չորրորդը OnePlus-ն է։ Այն սմարթֆոններ արտադրող չինական ընկերություն է և առաջարկում է մի շարք բարձրակարգ սարքեր, որոնք ունեն կատարողական լավ ցուցանիշներ, լավ դիզայն և հարմար են օգտագործելու համար։
Հինգերորդ տեղում Motorola-ն է, որի սարքերն ունեն տրամաբանական և օգտագործողի համար հարմար ինտերֆեյս, մարտկոցի աշխատանքի լավ ցուցանիշներ և արագ լիցքավորման տեխնոլոգիաներ։
Էլեկտրոնիկա արտադրող թայվանական Asus-ը զբաղեցրել է ցուցակի վեցերորդ տեղը: Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ այս արտադրողն իր Zenfone շարքով հետք է թողել սմարթֆոնների ոլորտում։ Այս սարքերը գնահատվում են բարձրակարգ բնութագրերի և մատչելիության իրենց բացառիկ համադրությամբ:
Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական հայտնի Sony-ն յոթերորդ տեղում է։ Դրա Xperia սմարթֆոնների շարքը հայտնի է իր պրեմիում բնութագրերով (ներառյալ լավ տեսախցիկները և գերազանց ձայնը) և նրբագեղ դիզայնով:
Ութերորդ տեղում է չինական Xiaomi ընկերությունը։ Այս ընկերության սմարթֆոնները, ըստ վարկանիշի հեղինակների, վաղուց դարձել են բարձրորակ ֆունկցիաների և մատչելի գների կատարյալ հավասարակշռության խորհրդանիշ։
Իններորդ տեղը զբաղեցրել է Vivo-ն, որը չինական ընկերություն է, որն իր սմարթֆոններում ուշադրություն է դարձնում դիզայնին և տեսախցիկներին։ Այն նաև հայտնի է իր խաղային սմարթֆոններով։
Տասներորդ տեղում Huawei-ն է։ Leica-ի հետ տանդեմի շնորհիվ չինական այս ընկերությունն արտադրում է պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարչական հնարավորություններով սմարթֆոններ: