IT

WhatsApp-ում նոր գործառույթներ են հայտնվել

WhatsApp մեսենջերի մշակողները շարունակում են բարելավել այն և ներդնել նոր գործառույթներ։ Վերջին թարմացումների շրջանակում հավելվածում երկու հետաքրքիր գործառույթներ են հայտնվել, որոնք կհեշտացնեն հավելվածի օգտագործումը և էլ ավելի հարմար կդարձնեն շփումը հաղորդագրությունների միջոցով։ Հաղորդագրությունների ֆիլտրում Առաջին թարմացումում WhatsApp-ի մշակողները ավելացրել են հաղորդագրությունների ֆիլտրման գործառույթ հենց չատի ցուցակում: Սա նշանակում է, որ օգտվողներն այժմ կկարողանան կառավարել ֆիլտրերը անմիջապես հավելվածի հիմնական էկրանից: Ֆիլտրերի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամենամեծ մասնագիտական ​​տվյալների կենտրոնը կգործարկվի 2024 թվականի սկզբին

Այն կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կունենա համակարգերի անհրաժեշտ ավելորդություն, ինչը կապահովի անխափան շահագործում, ասել է Ռոստելեկոմ Հայաստանի ՏԿԶ զարգացման տնօրեն Ալեքսեյ Բոգաչովը։ Տվյալների կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է։ Գործարկվելու է 200 դարակ՝ հզորությունը արագ ավելացնելու հնարավորությամբ, ինչպես նաև ամպային ծառայություն՝ 20000 միջուկով։

Կարդալ ավելին »

Հայաստանում նախատեսվում է կառուցել  Wildberries-ի լոգիստիկ կենտրոն

Wildberries-ը  ծրագրում է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում։ Այս մասին  ասել է շուկայի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ Arka-ին տված հարցազրույցում։ Բակալչուկն այժմ աշխատանքային այցով Հայաստանում է։ Նա կհանդիպի հանրապետության ղեկավարության հետ՝ քննարկելու երկրում լոգիստիկ կենտրոնի կառուցման հարցը։ Wildberries-ի հիմնադիրը վստահություն է հայտնել, որ լոգիստիկ կենտրոնը զգալիորեն, եթե ոչ տասնյակ անգամներ, կբարելավի տեղի ձեռներեցների հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ առևտուր անել Հայաստանից։ ...

Կարդալ ավելին »

Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը

Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կմեկնարկի Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից հավելվածը հուլիսի 6-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։ Հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։ Հենց ...

Կարդալ ավելին »

Bloomberg․ Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Իլոն Մասկը

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2023 թվականի առաջին կիսամյակում իրենց կարողությունն ավելացրել են 852 միլիարդ դոլարով։ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի յուրաքանչյուր անդամ վերջին վեց ամսվա ընթացքում օրական միջինը 14 միլիոն դոլար է վաստակել, ըստ Bloomberg-ի կազմած տվյալների։ Սա միլիարդատերերի համար լավագույն կիսամյակն է եղել 2020 թվականի երկրորդ կեսից ի վեր, քանի որ տնտեսությունը վերականգնվել է Covid-ի հետևանքով առաջացած անկումից: Վարկանիշային աղյուսակում առաջին ...

Կարդալ ավելին »

Kaseprsky․ աշխարհում նկատվում է համակարգչայրին գրոհների նվազման միտում

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում կանխել են բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 106 863 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հունվար-մարտին դրանք հայտնաբերվել են 107 848 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Թուրքմենստանի (օգտատերերի 4,7%), Աֆղանստանի (4,6%) և Պարագվայի (2,8%) ...

Կարդալ ավելին »

Neuralink-ի առաջին ուղեղի չիպը կստանա կաթվածով հիվանդը

Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink ստարտափը, որն ուղեղում տեղադրելու նպատակով չիպեր է պատրաստում, նախատեսում է արդեն այս տարի սկսել իր արտադրանքի փորձարկումները մարդկանց վրա: Փարիզում VivaTech միջոցառման ժամանակ Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի պատրաստած առաջին իմպլանտը կստանա տետրապլեգիայով կամ ստորին վերջույթների կաթվածով հիվանդը։ Վերջերս ընկերությունն ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից (FDA) վերջապես թույլտվություն ստացավ մարդկանց վրա փորձարկումներ անելու համար: Սակայն ավելի վաղ ...

Կարդալ ավելին »

Չքերծվող և առանց պատյանի․ Apple-ը կստեղծի դիմացկուն iPhone

Apple-ը նախատեսում է ստեղծել iPhone, որը պատյանի կարիք չունի. այն գրեթե անհնար է քերծել: Ընկերությունը արտոնագրել է նյութ, որը պատյանը քերծվածքների նկատմամբ դիմացկուն կդարձնի։   Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր նյութը բնութագրվում է որպես «հիբրիդ»: Գաղափարը ենթադրում է այդ նյութի կիրառումը «մատիտի ծայրից փոքր» տրամագծով դիմացկուն կլոր հատիկների հետ, որոնք կարող են պատրաստվել կերամիկական, մետաղից կամ այլ նյութից: Այս հատիկները ...

Կարդալ ավելին »

Ինչպես Telegram-ում է․ WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ի Android և iOS հավելվածների բետա տարբերակներում նոր գործառույթ է ավելացել, որը հնարավորություն է տալիս 60 վայրկյան տևողությամբ տեսահաղորդագրություններ ձայնագրել և ուղարկել, ինչպես Telegram մեսենջերում: Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, նոր գործառույթը հայտնվել է iOS-ի համար՝ 23.12.0.71, իսկ Android-ի համար՝ 2.23.13.4 համարով տարբերակներում։ Նորույթն աշխատում է այնպես, ինչպես Telegram-ում. չատում գտնվող խոսափողի կոճակը սեղմելիս ռեժիմը ձայնային հաղորդագրություն ձայնագրելուց վերածվում է տեսահաղորդագրության ձայնագրման ...

Կարդալ ավելին »

Apple-ը ստեղծում է ամենահզոր MacBook Air-ը

Apple-ն սկսել է 15 դյույմանոց նոր MacBook Air ստեղծելու աշխատանքները։ Այս սարքի հիմնական առանձնահատկությունը ընկերության սեփական արտադրության ամենաթարմ պրոցեսորներից մեկի՝ M3-ի առկայությունն է։ Այդ մասին տեղեկացրել է հայտնի ինսայդեր, Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։ Ըստ ինսայդերի տվյալների՝ M3 պրոցեսորը կարտադրվի TSMC գործարանում՝ երեք նանոմետր նոր տեխպրոցեսի հիման վրա: Անցումը նոր տոպոլոգիային երաշխավորում է, որ M3-ն ավելի հզոր կլինի, քան առնվազն Apple-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader