Տեղի է ունեցել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքը՝ վարչապետի մասնակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ, հայտնել են կառավարությունից:

Տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3 000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից եւ ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաեւ գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:

ajax-loader