In Slider

ՏՏ միլիարդները, հանքերը և վճարված հարկերը․ ejc

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում գործող ՏՏ ընկերությունները պետբյուջե են վճարել շուրջ 17,6 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ երկրի խոշորագույն հանքարդյունաբերողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վճարել է 15,6 մլրդ, ասել է թե՝ միայնակ գրեթե նույնքան, որքան մի քանի տասնյակ ՏՏ ընկերություններ (ներառյալ՝ դրսի ՏՏ ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը)։ Այդ մասին հաղորդում է ejc.am-ը։ Միասին հանքարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ ...

Կարդալ ավելին »

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 141 բնակչի փրկարարները պարաններով հասցնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ

Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է 456 փրկարար ծառայող։ Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։ «Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 բնակչի։ Ներկայում միայն Ալավերդու Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 բնակիչ, որոնք Դեբետ գետի մյուս ...

Կարդալ ավելին »

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից

Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։ «Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի ...

Կարդալ ավելին »

Թեղուտի հանքավայրի հնագիտական եզակի նմուշներն այժմ պահպանվում են Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանում

Թեղուտի հանքավայրի շահագործման գոտում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական եզակի նմուշներն այժմ պահպանվում են Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։ Թանգարանների միջազգային օրը` «ԼՈՌՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ» հիմնական ցուցադրության ժամանակ, թանգարանի այցելուները հնարավորություն են ունեցել տեսնելու նաև այդ բացառիկ գտածոները:

Կարդալ ավելին »

Ճանաչողական շրջայց՝ Teghout Mining-ում

«Թեղուտ» ՓԲ Ընկերությունը հերթական ճանաչողական շրջայցն էր կազմակերպել, այս անգամ` Լոռու մարզի «Քարկոփի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտների և ուսուցիչների համար, տեղեկացնում է Teghout Mining-ը։ Այցելությունը կրում էր ճանաչողական և ուսումնադաստիարակչական բնույթ, որի ընթացքում ներկաներն ականատես եղան հանքաքարի արդյունահանման ամբողջ պրոցեսին, ծանոթացան Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքներին, եղան պոչամբարում։ Նման հետքարքիր, հագեցած և տպավորիչ շրջայցերը կրում են շարունակական բնույթ և օգնում են ապագա ...

Կարդալ ավելին »

Նոր մասնագիտություն, նոր հնարավորություններ․ ԶՊՄԿ-ն դասընթացներ է ամցկացրել Craft excellence-ի հետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ: Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, որոնք հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում: Եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր: Չորս տասնյակից ավելի որակավորում ...

Կարդալ ավելին »

«Ռոսիա» ավիաընկերությունը կիրականացնի Սոչի-Երևան ամենօրյա լրացուցիչ չվերթներ

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աէրոֆլոտ«» խումբ) ձեռնամուխ կլինի Սոչիից Երեւան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը: Այդ մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում։ Ամռան ամիսներին փոխադրողի հարավային ավիափոխադրող հանգույցից դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը կկազմի օրական երկու անգամ: Ըստ չվացուցակի ՝ մայիսի 31-ից ուղևորները կարող են ընտրել ոչ միայն առավոտյան, այլև երեկոյան մեկնման/ժամանման ժամերը: Մասնավորապես, Սոչիից Երևան չվերթները նախատեսված են հինգշաբթի օրերին՝ 08:00-ին և ...

Կարդալ ավելին »

Բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր կտրամադրեն միայն ՀՀ դրամով

Հայաստանի առեւտրային բանկերն այսուհետև նոր քարտային վարկեր կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 եւ 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առեւտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաեւ արտարժույթային քարտային վարկեր (այդ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով: Շինարարության ծավալը 2024–ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023-ի հունվար-ապրիլի նկատմամբ  ավելացումը կազմել է 26.7 տոկոս: ...

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևը չի դադարի

Հանրապետության տարածքումՄայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ը կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքումՄայիսի 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Կարդալ ավելին »
ajax-loader