In Slider

Այնպես ենք անում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ընդհանրապես փոշի դուրս չգա․ Վարդան Ջհանյան

Հանքարդյունաբերության ոլորտը կարևորագույններից է հանրապետությունում, այն ունի հզոր ներուժ, որը պետք է օգտագործել։ Այդ մասին Քաջարանի բացահանքում՝ Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Հանքագործների և մետալուրգների օրը տոն է ոչ միայն մեր բնագավառի աշխատակիցների, այլև ամբողջ հասարակության համար։ Հանքարդյունաբերությամբ մենք ապահովում ենք պետության տնտեսական աճը ...

Կարդալ ավելին »

Անվտանգ աշխատանք և նոր ձեռքբերումներ․ Արամ Բաղդասարյանը՝ Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ, ՀԱՊՀ Լեռնային գործ և շրջական միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Բաղդասարյանը շնորհավորել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշված է․ «Գեոէկոնոմիկա ՓԲԸ-ի ամբողջ կոլեկտիվի անունից շնորհավորում եմ հանքագործներին և մետալուրգերին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ անվտանգ աշխատանք և նոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում»։

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից է․ Գնել Սանոսյան

Բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ շնորհավորելով Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Նախարարի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ մեջբերում ենք ստորև․ «Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական ...

Կարդալ ավելին »

Պարգևներ, հաճելի ժամանց․ Հանքագործի և մետալուրգի օրը՝ «Թեղուտ»-ում

«Թեղուտ» ՓԲԸ-ում Հանքագործի և մետալուրգի օրը նշել են տոնական միջոցառումներով։ Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հանդիսավոր պայմաններում պարգևատրել է աշխատակիցներին։ Ղեկավարվելով «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ն հրամանով հաստատված «Ընկերության զարգացման գործում հատուկ ներդրում ունենալու համար «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների խրախուսման մասին» HR-PR-04 Կարգով և հիմք ընդունելով Ընկերության 2022-2023 թվականների արտադրատնտեսական գործունեության ադյունքները պարգևատրվեցին հետևյալ աշխատակիցները․ 1. ...

Կարդալ ավելին »

Արտադրական մշակույթի և տեխնոլոգիաների համադրումն առաջընթացի հիմնական բանաձևն է․ Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրեն

Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների սիրելի աշխատողներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշատ մասնագետներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ։ Լեռնահանքային ոլորտում Հայաստանում աշխատում է ավելի քան 10000 մարդ, այստեղ են մեր պետության խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ ...

Կարդալ ավելին »

Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիասավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։ «Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության հսկայի ու ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը մասնակցել է ԶՊՄԿ կազմակերպած Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրվա տոնական միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։  Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ճապոնիա՝ պատմություն, փաստեր․ ցուցադրություն Ազգային արխիվում

Հայաստանի ազգային արխիվը «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ կազմակերպել է ցուցադրություն՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ներկայացված են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։ Ցուցադրությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն ...

Կարդալ ավելին »

ԱՄԷ, ՌԴ, Չինաստան․ արտահանումը ՀՀ-ից՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader