Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա ...
Կարդալ ավելին »In Slider
Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ վարկային վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ
Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։ Շարունակական բարձր աճ Հայաստանի տնտեսական աճին շարունակում են նպաստել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալները: Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7% – ով և տարվա առաջին եռամսյակում մնացել է ուժեղ՝ 9,2%-ի մակարդակում։ Ակնկալվում ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվության աճն էական ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր ...
Կարդալ ավելին »2,3 անգամ արտահանումն աճել է
2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 18,407.3 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.0 անգամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,552.1 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 7,927.6 մլն ԱՄՆ դոլարի ...
Կարդալ ավելին »Խոշոր հարկատու բանկերի հարկերը նվազել են 11.42%-ով. առաջատարն Ամերիաբանկն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2024թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 11.81%-ով կամ 2.35 մլրդ դրամով՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով
2024թ. հունվար-հունիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.2%-ով, շինարարությունն աճել է 15.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 724 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2024թ․-ի մայիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 723,644 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5․37%-ով։ Պարտավորությունները կազմել են 330,656 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1․25%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 392,988 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․66%-ով։ Չբաշխված շահույթը կազմել է 12,309 մլն դրամ։ 2023 ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն, ինչպես միշտ, առաջատարն է․ 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ ...
Կարդալ ավելին »Շոգ, մի քանի կաթիլ անձրևով ուղեկցվող եղանակ՝ հանրապետությունում
Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ «Հայգպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը հազվագյուտ մետաղների հանքավայրեր կբացահայտի Խաղաղ օվկիանոսում
Հնդկաստանը հայտ կներկայացնի ISA-ին՝ Խաղաղ օվկիանոսում ֆերոմանգանի հանքավայրերի հետախուզման լիցենզիա ստանալու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը նախատեսում է հետախուզել Կլարիոն-Կլիպերտոն ստորջրյա գոտին, որտեղ գտնվում են մանգան, նիկել, պղինձ և կոբալտ պարունակող բազմամետաղային հանգույցների մեծ ծավալներ։ Բնական ռեսուրսների ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հնդկաստանին կպահանջվի 3-4 տարի՝ օվկիանոսի հատակից մետաղներ հանելու տեխնոլոգիաներին տիրապետելու համար: Մայիսին էլ Հնդկաստանը դիմել էր ...
Կարդալ ավելին »