2,3 անգամ արտահանումն աճել է

2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 18,407.3 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.0 անգամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,552.1 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 7,927.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 10,479.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.3 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 86.5%։

ajax-loader