ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,542.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․2%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 16.1%-ով և կազմել 1,581.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 1,094.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »In Slider
ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 82․6 մլրդ դրամով կամ 7.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,233 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․1%-ով կամ 206․3 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123․7 մլրդ դրամով ...
Կարդալ ավելին »ՀՀ խոշոր հեռահաղորդակցման ընկերությունների մուծած հարկերը նվազել է 8.5%-ով
Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 10.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 31.28%-ով կամ 2.55 մլրդ դրամով։ Յուքոմը (Ucom) զբաղեցնում է ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 17 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։ 2024 թվականի հունվարից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա ...
Կարդալ ավելին »170 միլիոն դրամ ԶՊՄԿ-ից՝ աջակցելու տեղահանված արցախցիներին
«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Անցած օրն ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »+37 և կարճատև անձրև՝ երեկոյան․ եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 6-7-ը կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, Երևանում ...
Կարդալ ավելին »Brent նավթը էժանացել է․ մեկ բարելը՝ 76,4 դոլար
Նավթի էտալոնային տեսակի գինը չափավոր իջնում է երկուշաբթի առավոտյան՝ չորրորդ շաբաթն անընդմեջ գնի իջեցումից հետո։ Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,43 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,49 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերն էժանացել են 2,71 դոլարով (3,4 տոկոս)՝ մեկ բարելը 76,81 դոլար։ WTI ...
Կարդալ ավելին »Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական արծաթե մեդալակիր է
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: Ավելի վաղ օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել էր ...
Կարդալ ավելին »24.29 միլիարդ դոլարով աճել է ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից աճել է 24.29 միլիարդ դոլարով: Այդ մասին ասվում է Bloomberg-ի կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 6.37 միլիարդ դոլար: Նրա կարողությունն աճել է մինչև 25.2 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 5.89 միլիարդ դոլարով՝ հասնելով 26.8 միլիարդ դոլարի: Վագիթ Ալեքպերովը տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 3.24 ...
Կարդալ ավելին »Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի
Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2500 դոլարի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Թանկարժեք մետաղի գին մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2501 դոլար (+1,65 %)։ Այնուհետև ոսկու արժեքի աճն արագացրել է՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2502 դոլարի (+1,56%)։ Ուշագրավ է, որ մինչ ...
Կարդալ ավելին »