Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: «Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,– ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: ...
Կարդալ ավելին »In Slider
Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ մարզեր և Երևան
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,643: 2024թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 1,598 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 34․4%-ը: Կոտայքում իրականացվել է 792 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 17․1%-ը: Արարատում իրականացվել է 416 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9%-ը: Արմավիրում իրականացվել է 380 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կլինեն տեղումներ, ...
Կարդալ ավելին »Մինչև հունվարի 1-ը գյուղերում ինքնակամ շինությունները պետք է հաշվառել Կադաստրում
ՀՀ կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: «2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,-ասված է ...
Կարդալ ավելին »Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 24.5 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ. Գեւորգ Պապոյան
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման ...
Կարդալ ավելին »Հարկատու ֆիզանձինք հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասով
Հայաստանի հարկայինները ստուգելու են ոչ միայն բիզնեսի, այլև շարքային քաղաքացիների, եկամտահարկ վճարողների բանկային հաշիվները: Նախաձեռնությունն արժանացել է կառավարության հավանությանը։ ՊԵԿ նախաձեռնության համաձայն՝ հարկային հսկողության շրջանակում հարկատուի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու համար հարկային մարմինը հարկատուին հարցում կուղարկի հարկատուի անհատական էջի միջոցով կամ փոստով (ծանուցմամբ): Հարկաատուն պարտավոր կլինի 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել բանկային հաշվի քաղվածքը, ինչպես ...
Կարդալ ավելին »Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է և կաճի 2 անգամ․ Վարդան Ջհանյան
Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջանյանը։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող ...
Կարդալ ավելին »Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նոյեմբերի 19-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +5+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11, ...
Կարդալ ավելին »Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23.72 մլրդ դոլար
2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23․72 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 10․04 մլրդ դոլարով կամ 73․46%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․76 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99․23%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ