ՊԵԿ-ը հրապարակել է ՀՀ-ում տնտեսական գործունություն իրականացող՝ 2023 թ․-ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության 11 ընկերություն ընդգրկվել է այդ աղյուսակում։
Պետությանը վճարած հարկերի մեծությամբ աղուսյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ նախորդ եռամսյակի համեմատ մեկ հորիզոնականով բարելավելով իր դիրքերը։ Ընկերությունն առաջին կիսամյակում պետությանը վճարել է 34 մլդ 795 մլն 243 հազար դրամ։
«Ասկե գրուպ» ընկերությունը նույնպես բարելավել է իր ցուցանիշը՝ 63-րդ տեղից բարձրանալով 54-րդ հորիզոնական։
«Ցեպելին Արմենիա» ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակի հարկ վճարողների ցանկի առաջատարներից է, սակայն այժմ 11 հորիզոնականով իր տեղը զիջել է՝ զբաղեցնելով 83 տեղը։
Հարկ վճարողների թոփ 100-ը եզրափակում է «Թեղուտ» ընկերությունը․ պետությանը վճարել է 1մլդ 560 մլն 352 հազար դրամ հարկ։
«Գեոպրոմայնինգ», «Իկօ Մաշիների» ընկերությունները 92 և 118 տեղերից, համապատասխանաբար, նահանջել են 120 և 137 հորիզոնականներ։
Զգալի առաջընթաց է գրանցել միության անդամ «Չաարատ Կապան» ընկերությունը՝ 576 հորիզոնականից միանգամից բարձրանալով 402 նիշով՝ խոշոր հազարյակի մեջ հանգրվանելով 174-րդ տեղը։
Նախորդ եռամսյակի համեմատությամբ, «Լիճքվազ» ընկերությունը 161-րդ տեղում է, «Հեքսագոն Թի Էս»-ը 138-ից իջել է 212 հորիզոնական։
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» զբաղեցնում է 418-րդ տեղը, առաջին եռամսյակի համեմատությամբ այն իր դիրքերը բարելավել է 81 հորիզոնականով։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 217-րդ տեղում է։ Կիսամյակի տվյալներով՝ ընկերությանը վճարել է 743 մլն 683 հազար դրամ։
Այսպիսով, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ 11 ընկերությունները Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում 26․07․ 2023թ․-ին հրապարակված տվյալների համաձայն, հաշվարկային տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում, ընդհանուր հաշվով, պետական բյուջե են վճարել 47 մլդ 589 մլն 699 հազար դրամ։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե մուտք են արել ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ։