«Թեղուտ» ՓԲԸ ԼՀԿ ԳՄԾ Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության արհեստավարժ աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ընկերության տեխնիկայի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, հաըտարարում է Teghout Mining-ի ֆեյսբուքյան էջը։ Ըստ ընկերության՝ դա հնարավորություն է տալիս աշխատել անխափան և սահմանված ռեժիմով:
Կարդալ ավելին »In Slider
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 279 857 դրամ
2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,857 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6․4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.5%-ով և կազմել 217,449 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 304,702 դրամ։
Կարդալ ավելին »Սպասվում են թույլ տեղումներ
Դեկտեմբերի 3-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ, օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում ...
Կարդալ ավելին »ԶՄՊԿ-ն գործիքային հետազոտություն է կատարում Արծվանիկի պոչամբարում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը, իսկ այսօր արդեն տնտեսությունում իրականացվում է գործիքային հետազոտություն։ Այդ մասին տեղեկացնում է ԶՄՊԿ ֆեյսբուքյան էջը։ Այս տեխնոլոգիական բարդ նախաձեռնությունների նպատակն է` ստանալ օբյեկտիվ գնահատական պոչամբարի կայունության մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Սահմանվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի արտահանման արգելք
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամսով) արգելք կիրառեց: Ըստ այդմ, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ ...
Կարդալ ավելին »Տեղական ցեմենտի արտադրությունը նվազել է. 6 ամսով կարգելվի ներմուծումը
Կառավարությունը հերթական նիստին Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամսով) սահմանափակում կիրառեց, նաեւ սահմանեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը: Հիմնավորման մեջ նշված է, որ այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ ցեմենտի ներմուծման 6-ամյսա արգելք էր սահմանվել նաեւ այս տարվա մայիսին, որի ...
Կարդալ ավելին »12.9 մլն եվրո Եվրահանձնաժողովից՝ ուղղվաժ միջուկային անվտանգությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի ...
Կարդալ ավելին »Երբ և ինչ պայմաններով են վերադարձվում հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակը հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելն է: Ըստ գործող կարգի, հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը: Խնդիրն այն է, որ որոշ ապրանքների դեպքում, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, ...
Կարդալ ավելին »Գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի 5-8 աստիճանով
Նոյեմբերի 28-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, օրվա մնացած ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին աստիճանաբար կիջնի 5-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+2, ...
Կարդալ ավելին »Numbeo․ Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում է
Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, իսկ Թուրքիան՝ 54-րդը։ Ցանկից մինչև մեկ միլիոն բնակչություն ...
Կարդալ ավելին »