ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը շարունակում է իր 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, հայտնում է բուհի ֆեյսբուքյան էջը։ Այդ շրջանակում ներկայացվել է հերթական հոլովակը, այս անգամ՝ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Հողմիկ Հմայակի Սարգսյանի մասին, որն իր անմնացորդ նվիրվածությունն է ունեցել ոլորտի զարգացման և կայացման գործում և որը երկրաբանությունը համարում էր կյանքի շարունակականության և զարգացման կարևոր բաղադրիչ։
Հողմիկ Սարգսյանի մասին ներկայացնում է դուստրը՝ Ռուզաննա Սարգսյանը: