«Թեղուտ» ՓԲԸ Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով՝ տելեսկոպային ամբարձիչով և ավտոաշտարակով: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։
Նոր սարքավորումները նախատեսված են հանքարդյունաբերական գործընթացների կատարելագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, ինչպես նաև աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։
Ժամանակակից վերամշակման սարքավորումները նպաստում են հանքանյութի ավելի արդյունավետ մշակմանը և կարևոր քայլ են հանդիասնում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և զարգացնելու ուղղությամբ: