In Slider

Լավագույն թեզ․ «Պետրոս Ալոյան» հիմնադրամը պարգևատրեց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մագիստրատորին

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը եզրափակեց ուսումնական տարին՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ։ Երկրաբանության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողների ավարտական հանձնաժողովը կրկին նախագահում էր Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը։ Այս տարի ևս «Պետրոս Ալոյան» հիմնադրամը սահմանել էր մրցանակ լավագույն թեզի համար։ Մրցանակակիրն է Գոռ Ղազարյանը: Նրա` «Սևանա լճի մակարդակի տատանումները` ըստ երկրաբանական ու պատմական տվյալների» աշխատանքը` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նոր նախագիծ է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia»  կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց  համագործակցության եռակողմ պայմանագիր: Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերի  գործունեության իրականացմանը և  ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։  Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: ​​​​​Մարզերում հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ ...

Կարդալ ավելին »

«Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ»․ աշխատաժողով՝ Երևանում

Երևանում կայացել է «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, ԶՊՄԿ ներկայացուցիչները, միջազգային մասնագետներ և ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Նախարարի տեղակալը ելույթի ժամանակ ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության առանցքային ոլորտներից է, այն ունի զգալի ներուժ խթանելու տնտեսական աճը, ապահովելու տարածքային համաչափ զարգացումը ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունները 379.8 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 379,803 մլն դրամ (379.8 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 51,386 մլն դրամով կամ 15.6%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 41,069 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 338,734 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.6%-ը կամ 63,076 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի ապրիլի ...

Կարդալ ավելին »

Բյուջեի ծախսերի կատարողականը վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ 2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառք՝ մարզեր և Երևան.

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի ապրիլի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,778: 2025թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 1,890 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 39․6%-ը: Կոտայքում իրականացվել է 778 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 16.3%-ը: Արարատում իրականացվել է 451 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9․4%-ը: Արմավիրում իրականացվել է 419 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 4.98 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,982,812 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 265,099-ով կամ 5․6%-ով։ Նրանցից 4,767,628-ը ֆիզիկական անձինք են, իսկ 215,184-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,385,229։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 680,167-ով կամ 7%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,975,385-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Հայաստան է ժամանել 386,741 զբոսաշրջիկ, որից 45.7%-ը՝ Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանել է 386,741 զբոսաշրջիկ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 49,034-ով կամ 11․3%-ով։ Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 32.8%-ը կամ 126,708-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4․7%-ով։ Մնացած 67․2%-ը կամ 260,033 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունահանող տեխնիկան շուրջօրյա անվտանգ գործում է բաց հանքում․ ԶՊՄԿ-ի աշխատանքը

Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։

Կարդալ ավելին »
ajax-loader