Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանել է 386,741 զբոսաշրջիկ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 49,034-ով կամ 11․3%-ով։
Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 32.8%-ը կամ 126,708-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4․7%-ով։ Մնացած 67․2%-ը կամ 260,033 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 17․4% անկում։
Հայաստանից մեկնել են 363,668 զբոսաշրջիկ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 0.9%-ով։
Նրանցից 4,467-ը կամ 1․2%-ը օգտվել են զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 21․2%-ով։ Իսկ մնացած՝ 98․8%-ը կամ 359,201 զբոսաշրջիկը ճանապարհորդել են ինքնուրույն։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․3% աճ։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների 48.3%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 10.2%, մնացած 41.5%-ը ժամանել է այլ երկրներց։
Զբոսաշրջիկների 45.7%-ը ժամանել են Ռուսաստանից, 12%-ը՝ Իրանից, 4.6%-ը՝ ԱՄՆ-ից, 2.2%-ը՝ Ֆրանսիայից, 2.5%-ը՝ Գերմանիայից, 3.4%-ը՝ Վրաստանից, 1.2%-ը՝ Իտալիայից, 1.1%-ը՝ Ուկրաինայից, 0.3%-ը՝ Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։
Զբոսաշրջիկների 41.8%-ը այցելել է հանգստի և ժամանցի, 0.1%-ը՝ բուժման, 53.1%-ը՝ կրթության և 1.9%-ը ժամանել է այլ նպատակներով։