ՀՀ բանկերում սպասարկվել է 4.98 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,982,812 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 265,099-ով կամ 5․6%-ով։

Նրանցից 4,767,628-ը ֆիզիկական անձինք են, իսկ 215,184-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,385,229։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 680,167-ով կամ 7%-ով։

Մասնավորապես հաշիվներից 9,975,385-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 409,844-ն են:

ajax-loader