In Slider

Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները, դժվարություններով հանդերձ, ունեն ապագայի հեռանկար․ Ջոն Հարքեր

Ջոն Հարքերը պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաթիվ շահագրգիռ կողմերով գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Նա եղել է Կանադայի Cape Breton համալսարանի նախագահը, իսկ նախկինում ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում է աշխատել եւ խորհրդատվություն է տրամադրել նախագահ Նելսոն Մանդելային՝ Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելիս: Դանիայի նախկին վարչապետի՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջերս հրապարակած հոդվածը մտքիցս դուրս չի գալիս: Այնտեղ ասվում էր․ «Հայաստանի եւ ...

Կարդալ ավելին »

440 մլն դրամ՝ Սյունիքի մարզի 40 կրթօջախների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով կառավարության որոշման նախագիծը, որով պետական բյուջեից 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար, ասաց․ «Որոշմամբ հերթական քայլն է արվում կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ»: Նախարարը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաք` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը

Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։ Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, ...

Կարդալ ավելին »

Եգիպտացորեն, սոյա ներմուծողները կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը: Առաջինից ...

Կարդալ ավելին »

Արցախից ՀՀ կմեկնեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հերքել է տարածվող լուրերը, թե ՌԴ խաղաղապահները տարհանում են Արցախի բնակչությանը կամ մեծ թվով քաղաքացիների են Արցախից Հայաստան տեղափոխում։ Ներսիսյանը նաև հայտնել է, որ այսուհետ Արցախից Հայաստան մեկնելը հնարավոր կլինի խիստ անհրաժեշտության դեպքում։ Գուրգեն Ներսիսյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում բացառապես ռուսական ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոտ 700 000 եկամուտ ստացող աշխատատեղ է գրանցված

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով:  Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական շահերի պաշտպանության հայցերով վերականգնվել է 11 միլիոն 106 հազար դրամի վնաս

Նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում։ Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ հրապարակելով 2022 թվականի գործունեության մասին հաղորդում։  Դատախազության ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, սոցիալական ապահովության բնապահպանության, ընդերքօգտագործման, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները: «Պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական ...

Կարդալ ավելին »

Ապրիլի 15-ից նոր ավտոբուսները կհամալրեն քաղաքային տրանսպորտ ցանցը

Ապրիլի 15-ից նոր ձեռք բերված առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։ «Ավտոբուսների ամբողջ շարժակազմը այստեղ է։ Մեզ մնացել է ընթացակարգային աշխատանքներ, և ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը»,- ասաց Հովհաննիսյանը։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այս ամբողջ շարժակազմով կարող են պնդել, որ քաղաքային տրանսպորտի ...

Կարդալ ավելին »

Ազգային ակադեմիան հանդիսավոր նշեց Երկրաբանի օրը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համատեղ կազմակերպել էին Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Ներկա էին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ, դասախոսներ և այլ պատվավոր հյուրեր։ Բացման խոսքում, ընդգծելով երկրաբանության կարևորությունը, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը կարծիք ...

Կարդալ ավելին »
ajax-loader