Ապրիլի 15-ից նոր ավտոբուսները կհամալրեն քաղաքային տրանսպորտ ցանցը

Ապրիլի 15-ից նոր ձեռք բերված առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Ավտոբուսների ամբողջ շարժակազմը այստեղ է։ Մեզ մնացել է ընթացակարգային աշխատանքներ, և ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այս ամբողջ շարժակազմով կարող են պնդել, որ քաղաքային տրանսպորտի խնդիրը կլուծվի։

«Դրանից հետո կլինեն լրացուցիչ հետազոտություններ, և մենք կկարողանանք հասկանալ՝ արդյոք հավելյալ շարժակազմի կարիք կա և ով է այդ շարժակազմը ձեռք բերելու, բայց այս պահին կարող ենք վստահ ասել, որ առկա շարժակազմն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք քաղաքում ունենանք բարվոք վիճակ»,- նշեց Հովհաննիսյանը։

ajax-loader