Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »In Slider
Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեռնարկած երկարատև բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում: Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% – ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան մինուսային էր միայն I եռամսյակում ՝ 36,3%, II եռամսյակում հասնելով դրական 16,5%-ի, ինչը կրկնել է 2022 թվականի եռամսյակային դինամիկան, երբ I եռամսյակի 36% անկմանը ...
Կարդալ ավելին »«Գեոպրոմայնինգը» 15 մլն դոլար կներդնի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն արդիականացնելու համար
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել մոտ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը: «Առավոտյան առաջին հերթին այցելեցի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացա նրա գործունեության ընթացքին և առաջիկա ծրագրերին: Հատուկ կարևորել եմ բնապահպանական խնդիրների լուծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- Facebook-ի իր էջում ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Օգոստոսի 21-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին կբարձրանա 2-3, օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, օգոստոսի 23-ին, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 22-ին և 25-ի երեկոյան ...
Կարդալ ավելին »«Ֆլայ Արնան» դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատորը
Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։ Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Ֆլայ Արնան» Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։ Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների ...
Կարդալ ավելին »Առաջընթացի պատմություն է սա․ Ռոման Խուդոլին շնորհավորել է Քաջարանի 65-ամյակը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին օգոստոսի 20-ին շնորհավորել է շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի 65-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Խուդոլին հայտնել է, որ 2023 թվականին ընկերությունը քաղաքում ներդնելու է մոտ մեկ միլիարդ դրամ։ Քաջարանի զարգացման գործում զգալի ավանդի համար համայնքապետ Մանվել Փարամազյանը Ռոման Խուդոլիին շնորհել է «Քաջարանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Կարդալ ավելին »Երևան-Կապան ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ
Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ «Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը: Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը ՝ սկսած 20 000 դրամից»,- ասվում է ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով
Օգոստոսի 18-ին, 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ...
Կարդալ ավելին »Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։ Այս բացառիկ վիրահատության մանրամասն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ