Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Օգոստոսի 21-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին կբարձրանա 2-3,  օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, օգոստոսի 23-ին, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Oգոստոսի 22-ին և 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 21-ին ուշ երեկոյան, օգոստոսի 22-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 23-ին, 26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 21-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ajax-loader