In Slider

Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...

Կարդալ ավելին »

Կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության գործարքների թիվը

Հայաստանում կտրուկ աճել է անշարժ գույքի նվիրատվության հետ կապված գործարքների թիվը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հարցը պետք է կարգավորել օրենսդրական մակարդակով։ Փոխնախարարն ընդգծեց, որ նախագիծը պատրաստվել է փողերի լվացման եւ այլ ապօրինի ռիսկերի դեմ պայքարի նպատակով։ «Օրենսդրական փոփոխությունները պարտադրում են նվիրատվությունների հետ կապված գործառնություններ իրականացնող եւ արձանագրող ստորաբաժանումներին՝ ...

Կարդալ ավելին »

Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

երմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 31,1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,430.7 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 31.1%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։  2019թ.-ին արձանագրվել ...

Կարդալ ավելին »

22,53 մլրդ դրամ․ բջջային կապից ստացված եկամուտներն աճել են

2023թ. II եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22.53 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 827.99 մլն դրամով կամ 3.82%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 335.61 մլն դրամով կամ 2.67%-ով և կազմել 12.891 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտները նվազել են 44.64 մլն դրամով կամ 0.95%-ով և կազմել 4.65 մլրդ դրամ, իսկ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկվել է 54 հարց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...

Կարդալ ավելին »

2023-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 70.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած1 զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,002,878։ 2022թ. Համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 70.3%-ով։ Հայաստան ժամանակ զբոսաշրջիկներից 309,336-ը (+19.9%) հանգրվանել է հյուրանոցներում, իսկ 693,542 (+2.1 անգամ) զբասաշրջիկ՝ բարեկամի կամ հարազատի տանը, նաև վարձով տրվող բնակարաններում։ Միևնույն ժամանակ, Հայաստանից մեկնած1 զբոսաշրջիկների թիվը 679,272 է։ 2022թ. Համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 97.7%-ով։ Մասնավորապես, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գինու արտադրությունն աճել է 86.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,405.2 հազար լիտր գինի, որից 676.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 86.3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.1 անգամ։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.3 անգամ և կազմել 471.5 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Համատեղ նախագծեր՝ ուղղված տնտեսական զարգացմանը․ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ» գործարան, հանդիպել գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ։ Այցելության օրակարգում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերի՝ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում առկա խնդիրների, զարգացման հնարավորությունների և նոր նախաձեռնությունների քննարկումն էր։ «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրենն այցի շրջանակում Միության նախագահին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։ Ձեռք են բերվել երկկողմ սերտ ...

Կարդալ ավելին »

Խաղող մթերողները կսուբսիդավորվեն․ 1 կգ-ի դիմաց՝ 30 և 50 դրամ 

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներյում՝ կախված արտարժույթային շուկաներում հայկական դրամի թանկացման հետ:  «Այսինքն խաղողի եւ խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը ...

Կարդալ ավելին »
ajax-loader