22,53 մլրդ դրամ․ բջջային կապից ստացված եկամուտներն աճել են

2023թ. II եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22.53 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 827.99 մլն դրամով կամ 3.82%-ով։

Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 335.61 մլն դրամով կամ 2.67%-ով և կազմել 12.891 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտները նվազել են 44.64 մլն դրամով կամ 0.95%-ով և կազմել 4.65 մլրդ դրամ, իսկ Ucom-ի եկամուտներն աճել են 537.02 մլն դրամով կամ 12.08%-ով և կազմել 4.98 մլրդ դրամ։

Նշված ժամանակահատվածում Viva-MTS-ի գործառնական ծախսերը կազմել են 6.673 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 6.217 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 2.927 մլրդ դրամ։

Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.22 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.43 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.899 մլրդ դրամ։

Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.94 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 2.04 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.888 մլրդ դրամ։

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2023թ. II եռամսյակում կազմել են 22.53 մլրդ դրամ
ajax-loader