In Slider

Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր համակարգով․ ՊԵԿ

2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ համակարգ հնարավոր է մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլեւս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու ...

Կարդալ ավելին »

Պղնձի և ցինկի արտահանումը կրճատվում է, մոլիբդենի և թանկարժեք մետաղներինը՝ աճում

Հայաստանը 2022 թվականին պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 4,4% – ով ՝ մինչև 410,6 հազար տոննա (2021 թվականի 15,7% անկման դիմաց)։ Արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումը նույնպես նվազել է ՝ 13,8% – ով՝ կազմելով 663 մլն դոլար։ Ըստ մաքսային տվյալների ՝ պղնձի հանքաքարը, հիմնականում, արտահանվել է Չինաստան (42,6%), Բուլղարիա (30,8%), Շվեյցարիա (23,5%), և շատ ավելի քիչ ՝ ՌԴ (1,7%), ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվությունը նվազել է․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը: Զեկույցում նշվում է, որ հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8%` մայիսի 13.6%-ի համեմատ: «Հունիսին եւ հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 եւ 0.1%, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6%-ի: Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի ...

Կարդալ ավելին »

Քաջարանում «համով-հոտով» տոնում են Հայ կինոյի 100-ամյակը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Մշակույթի պալատի և «Քաջարան» կինոթատրոնի համատեղ ուժերով Քաջարանում կազմակերպվել է կինոցուցադրություն փոքրերի և մեծահասակների համար։ Ակդ մասին տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ինչպես արդեն գիտեք, այս տարի նշվում է Հայ կինոյի 100-ամյակը։ Հայաստանի բոլոր կինոթատրոններում այդ կապակցությամբ կազմակերպվում են կինոցուցադրություններ և Քաջարանը նույնպես միացավ այդ նախաձեռնությանը։ Օգոստոսի 18-ին Հայաստանի ...

Կարդալ ավելին »

ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի

Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով:  Այսպես՝ ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» և «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։ «ARARAT-ը իր համահոտային շարքով Հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով նրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ և նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության ...

Կարդալ ավելին »

«Լույս». ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ նշել, որ «տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես եւ սպասվում էր»: «2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքով պարտադիր ժամկետային զինծառայության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից, ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 ...

Կարդալ ավելին »

Տաք սեպտեմբեր. ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ընդգծելով, որ  տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն՝ գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսի ամսին։ «Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն ամփոփեց մեկ տարվա գործունեությունը․ լուսանկարներ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ կազմակերպություններին հրավիրել էր հեռավար ժողովի՝ ներկայացնելու մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում առանձին բաժիների կատարած աշխատանքները, ձեռքբերումները, խոսեց անելիքների ու բացթողումների մասին։ Անդամ կազմակերպությունները ողջունեցին Միության տարեկան գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ։ Քննարկվեցին ընթացիկ հարցեր, հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ։

Կարդալ ավելին »

Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...

Կարդալ ավելին »
ajax-loader