Պղնձի և ցինկի արտահանումը կրճատվում է, մոլիբդենի և թանկարժեք մետաղներինը՝ աճում

Հայաստանը 2022 թվականին պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 4,4% – ով ՝ մինչև 410,6 հազար տոննա (2021 թվականի 15,7% անկման դիմաց)։ Արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումը նույնպես նվազել է ՝ 13,8% – ով՝ կազմելով 663 մլն դոլար։

Ըստ մաքսային տվյալների ՝ պղնձի հանքաքարը, հիմնականում, արտահանվել է Չինաստան (42,6%), Բուլղարիա (30,8%), Շվեյցարիա (23,5%), և շատ ավելի քիչ ՝ ՌԴ (1,7%), Սինգապուր (0,5%), ինչպես նաև Վրաստան, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն:

Անկում է դիտվել նաև ցինկի խտանյութի արտահանման գծով. մատակարարումների ծավալները նվազել են 2%-ով (2021թ. – ի 11% անկման դիմաց) ՝ մինչև 11,7 հազար տոննա ։ Ընդ որում, մաքսային արժեքն աճել է 17% – ով ՝ մինչև 18.9 մլն դոլար։ Ոողջ ծավալը, ինչպես և մեկ տարի առաջ, բաժին է ընկել Բելգիային։

Մոլիբդենի խտանյութի արտահանումը հաշվետու տարում աճել է ընդամենը 0,1%-ով (2021թ. – ի 37,4% անկման դիմաց)՝ կազմելով 10,3 հազար տոննա, մաքսային արժեքի 26,8% աճի դեպքում ՝ մինչև 155,1 մլն դոլար: Հայաստանից մոլիբդենի խտանյութ է մատակարարվել Չինաստան (57,5%), Ռուսաստան (13,2%), Բելգիա (12,4%), Կորեայի Հանրապետություն (7,2%), Չիլի (6,3%), Վրաստան (2,7%), ինչպես նաև Թաիլանդ, Նիդերլանդներ և Միացյալ Թագավորություն:

Ընդ որում, հաշվետու տարում Հայաստանն էապես ավելացրել է թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի արտահանումը՝ 3,4 անգամ, մինչեւ 20,6 հազար տոննա, այն դեպքում, երբ 2021 թվականին արձանագրվել է 1 տոկոս անկում ։ Արժեքային արտահայտությամբ 5,5 անգամ աճ է գրանցվել՝ մինչև 85,4 մլն դոլար։ Թանկարժեք մետաղների պարունակությամբ արտահանվող հանքաքարերի գրեթե ամբողջ ծավալը, ինչպես և մեկ տարի առաջ, բաժին է ընկել Շվեյցարիային (93,3%), իսկ մնացած մասը Մալայզիային (6,3%) և բոլորովին չնչին ծավալներ են մատակարարվել Չինաստանի, Միացյալ Թագավորության և Նիդերլանդների շուկաներ։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2022 թվականին երկրում արտադրվել է 307,6 հազար տոննա պղնձի խտանյութ (տարեկան 17,2% անկմամբ), 9,944 հազար տոննա ցինկի խտանյութ (տարեկան 6,4% անկմամբ) և 22,336 հազար տոննա մոլիբդենի խտանյութ (տարեկան ընդամենը 0,7% աճով)։

ajax-loader