Տնտեսական ակտիվությունը նվազել է․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը:

Զեկույցում նշվում է, որ հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8%` մայիսի 13.6%-ի համեմատ:

«Հունիսին եւ հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 եւ 0.1%, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6%-ի: Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների (3.9%), տրանսպորտի (1.7%) եւ հաղորդակցության (0.5%) գների անկմամբ: Գնաճի կտրուկ անկումը պայմանավորված էր արտաքին ինֆլյացիոն ցածր ճնշումներով, խիստ դրամավարկային քաղաքականությամբ եւ ՀՀ դրամի շարունակական ամրապնդմամբ, ինչպես նաեւ մի շարք բազային ազդեցություններով:  

Պահուստներն ավելացել են` ապահովելով 4.3 ամսվա ներմուծման ծածկույթ:

2023 թ. 1-ին եռամսյակում գրանցվել է բյուջեի հավելուրդ 135 միլիարդ ՀՀ դրամի չափով` կանխատեսված 93 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի համեմատ: Հունիսին բանկային վարկերի եւ ավանդների աճը թուլացել է, բայց ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն: Կապիտալի համարժեքության գործակիցները պահպանվել են կայուն` 20.5% մակարդակում: Չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է` հասնելով 2.9%-ի»,- ասված է ՀԲ ամփոփագրում:

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:

ajax-loader