ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի

Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով: 

Այսպես՝ ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» և «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։

«ARARAT-ը իր համահոտային շարքով Հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով նրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ և նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։  

Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչև համտեսողներ, «Just Drinks Excellence Awards» մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։     

Հիշեցնենք, որ ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին և ներառում է հետևյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry և բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։

ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները։

ajax-loader