Business

Klarna-ում 1 միլիարդ դոլար վնասի ֆոնին աշխատավարձն աճել է 35%-ով․ Financial Times 

«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի զուտ վնասը 2022 թվականին ավելացել է 47%-ով՝ հասնելով 10,4 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1 միլիարդի): Ինչպես հաղորդում է Financial Times-ը (FT), չորրորդ եռամսյակում Klarna-ն կրել է 1,9 միլիարդ կրոնի վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $4,6 միլիարդ կրոնի դիմաց ($181,1 միլիոն՝ $438,4 միլիոնի դիմաց), իսկ վարկերի մասով վնասը ...

Կարդալ ավելին »

«ՌԴ անշարժ գույքի արքաներ» վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է. Forbes

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «ՌԴ անշարժ գույքի արքաները-2023» վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին «Տաշիր» ընկերության` վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է $600 միլիոն: 2021 թվականին այդ ցուցանիշը $615 միլիոն էր։ Forbes-ը «Տաշիր»-ի խոշորագույն օբյեկտներից նշում է Դմիտրովյան մայրուղու վրա գտնվող RIO-ն (220 000 ք/մ), Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը (140 000 ք/մ), ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 5 միլիարդ դոլար․ Tesla-ն Մեքսիկայում գործարան կբացի

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին El Milenio հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է բազմակողմ հարցերով եւ մարդու իրավունքների գծով Մեքսիկայի արտաքին գործերի փոխնախարար Մարտա Դելգադոն։ «Այս կարգի ներդրումները, որոնք գերազանցում են $5 միլիարդը, հնարավոր չէ կատարել առանց դաշնային կառավարության ուղեկցման, եւ մենք կշարունակենք աջակցությունը։ Այս գործարանը կարտադրի մոտ 1 միլիոն էլեկտրամոբիլ ինչպես ազգային շուկայի, այնպես էլ արտահանման համար»,- ասել է նա։ Նշվում ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը՝ հիմնվելով իրական ժամանակի ռեժիմով թարմացվող միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի վրա: Մասկի հարստության աճին նպաստել է այն, որ Tesla ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե 70 %-ով աճել է: Դրա ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 1,6 մլրդ դոլարով

2022 թ.-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ): Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հայտարարության մեջ: «2022 թ.-ին ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը հասել է իր առավելագույն մեծությանը և, ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, կազմել 80,6 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 10,3 %)», – ...

Կարդալ ավելին »

Հայաստանը դարձել է Վրաստան ծաղիկների ամենախոշոր մատակարարողը

2022 թվականին Հայաստանը Վրաստան է մատակարարել 432 տոննա ծաղիկ՝ 1,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ եւ բողբոջներ մատակարարողների շարքում։ 2022 թվականին Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։ Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն ...

Կարդալ ավելին »

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի մի քանի նոր ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն. Դորտմունդ-Երևան-Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ: 2023 թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթները, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերի վճարած հարկերն ավելացել են 15.7%-ով․ ամենախոշորն Ամերիաբանկն է

Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ն ընդգրկվել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 61.48 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.15 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 15.7%): Տարեվերջյան տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 8.18 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 7.9%-ով, ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը կանխատեսում է 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի 4,1 տոկոս աճ

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: Այդ մասին ասվում է ՀԲ-ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2023)»-ում: Ըստ զեկույցի՝ կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և Ուկրաինա- Ռուսաստան հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1,7 տոկոս (6 ամիս առաջ ակնկալվող 3 տոկոսից), 2024-ին ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.17%-ով և կազմել 74.52 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.28%-ով և կազմել 79.52 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader