2022 թվականին Հայաստանը Վրաստան է մատակարարել 432 տոննա ծաղիկ՝ 1,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ եւ բողբոջներ մատակարարողների շարքում։
2022 թվականին Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։
Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն մատակարարների հնգյակում են նաեւ Էկվադորը, Նիդերլանդները, Թուրքիան եւ Քենիան:
Հայաստան՝ $1,2 միլիոն, 432 տոննա,
Էկվադոր՝ $584 հազար, 198 տոննա,
Նիդերլանդներ՝ $495 հազար, 39 տոննա,
Թուրքիա՝ $379 հազար, 443 տոննա,
Քենիա՝ $231 հազար, 73 տոննա:
Ավելի քիչ քանակությամբ ծաղիկ է ներկրվել է Հնդկաստանից, Ադրբեջանից, Իրանից, Կոլումբիայից, Եթովպիայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից։
Գումարային արտահայտությամբ, 2021 թվականի համեմատ, 34,3%-ով ավելի շատ ծաղիկ է մատակարարվել, իսկ ծավալի առումով՝ 36,9%-ով։