«ՌԴ անշարժ գույքի արքաներ» վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է. Forbes

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «ՌԴ անշարժ գույքի արքաները-2023» վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին «Տաշիր» ընկերության` վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է $600 միլիոն: 2021 թվականին այդ ցուցանիշը $615 միլիոն էր։

Forbes-ը «Տաշիր»-ի խոշորագույն օբյեկտներից նշում է Դմիտրովյան մայրուղու վրա գտնվող RIO-ն (220 000 ք/մ), Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը (140 000 ք/մ), Novotel Moscow City-ն (360 համար)։

Ըստ վարկանիշում բերված տվյալների՝ «Տաշիր»-ի առեւտրային անշարժ գույքը կազմում է 1 105 000 ք/մ, գրասենյակային անշարժ գույքը՝ 82 000 ք/մ, պահեստային անշարժ գույքը՝ 48 000 ք/մ, հյուրանոցային համարների թիվը՝ 892։

Նշվում է նաեւ, որ «Տաշիր»-ին է պատկանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ինչպես գրում է Forbes-ը, 2022 թվականին ընկերության զուտ շահույթը կազմել է գրեթե $65 միլիոն։

ajax-loader