Business

Թվային ֆինտեխ լուծումներ․ ինչպես գումար փոխանցել ՌԴ-ից Հայաստան

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ, որոնց վերաբերյալ բանկերից անընդհատ ճշտումներ է պետք իրականացնել, բացի այդ հասարակ փոխանցումը բավականին մեծ քաշքշուկ է ենթադրում և սովորականից ավելի երկար է տևում։ Չնայած դրան, զգալի աճել են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ...

Կարդալ ավելին »

airBaltic-ը վերսկսում է Ռիգա-Երևան թռիչքները

Մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա-Երեւան-Ռիգա երթուղով չվերթերը։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի: Նշվում է, որ airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:

Կարդալ ավելին »

Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք քարեր և մետաղներ

Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում արտահանել է 1մլրդ 664 մլն 789.9 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 2.3 անգամ, արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին ու դրանցից պատրաստված իրերին: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Իսկ ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա այն կազմել է 2 մլրդ 583 ...

Կարդալ ավելին »

Աշխարհը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել․ IMF

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել: «Տասնամյակների գլոբալ ինտեգրումից հետո աճում է ռիսկը, որ աշխարհը կարող է բաժանվել հակամարտող տնտեսական բլոկների: Այս սցենարը վնասակար կլինի բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի բնակչության համար»,- ասել է նա Բրյուսելում կայացած ֆորումում։ ԱՄՀ ղեկավարը ներկա իրավիճակը բնութագրել է որպես «վտանգավոր պատմական պահ» ...

Կարդալ ավելին »

Պարենի համաշխարհային գներն այս տարի առաջին անգամ աճել են

Պարենի համաշխարհային գներն ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ աճել են շաքարի, մսի և բրնձի գնանշումների բարձրացման պատճառով։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին կազմել է 127,2 կետ, ինչը 0,6%-ով ավելի բարձր է, քան մարտ ամսին։ Ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական գործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի. հայ-չեխական հարաբերություններ

Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Շաբաթներ առաջ (մարտի 27-ին) այս մասին իրենց գոհունակությունն էին հայտնել Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը։ Հայաստան այցի ընթացքում ԱԳՆ եվրոպական հարցերով  գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը հայաստանյան իր գործընկերների հետ հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի ...

Կարդալ ավելին »

Վրաստանը և Իսրայելը ստեղծում են ազատ առևտրի գոտի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում  ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», – հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Դարչիաշվիլին և Բարկատը նշել են ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետն ու ներկաները դիմավորեցին Կապանում վայրէջք կատարած օդանավի օդաչուներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Կապանի «Սյունիք» օդանավակայանում այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 10:58-ին, բարեհաջող վայրէջք կատարեց L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։ Կապանի «Սյունիք» օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Քաղավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կենտրոնացել է վաճառք վրա և հետագայում էլ կնվազեցնի գները

Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը  կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը հաջորդած համաժողովի ժամանակ։ «Հիմա ճիշտ ժամանակն է մեր առաջնորդությունն ամրապնդելու համար, և մենք կշարունակենք հնարավորինս արագ ներդրումներ կատարել աճի մեջ »,- ...

Կարդալ ավելին »

Twitter-ն անջատել է անվճար մուտքն իր API

Twitter-ն անջատել է անվճար հասանելիությունն իր API-ին, ինչը հանգեցրել է բազմաթիվ հավելվածների և կայքերի աշխատանքի խաթարմանը, որոնք օգտագործում էին API-ը սոցիալական ցանցից բովանդակություն տարածելու համար: WordPress-ը, օրինակ, հայտնել է, որ դրա վրա հիմնված կայքերը որոշ ժամանակ չէին կարողանում Twitter-ից գրառումներ վերցնել «իմբեդ» կոդով: Սակայն որոշ ժամանակ անց խնդիրը լուծվել է։ Նորություններ կարդալու Flipboard հավելվածը զգուշացրել է այս հավելվածի միջոցով թվիթներ ...

Կարդալ ավելին »
ajax-loader