Business

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհը» բաց է բոլոր կողմերի համար․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի « Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է, և բոլոր կողմերը կարող են միանալ դրան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը,այս մասին հոկտեմբերի 18-ին «Գոտի և ճանապարհ» ֆորումի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ «Իսկապես, վերջին տարիներին որոշ երկրներ փոխառել են  Չինաստանից կամ նույնիսկ ընդօրինակել, ինչպես նաև  հետևողականորեն իրականացրել  միջազգային միավորման նախաձեռնություններ: Ես ուզում ...

Կարդալ ավելին »

350+ թափուր աշխատատեղ. Career Fest CreedRoomz-ը՝ Երևանում

Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան: Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ...

Կարդալ ավելին »

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 մլն 919,5 դոլար: Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այդ մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ այս ցուցանիշը 16,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Այս ցուցանիշից արտահանումը կազմել է 4 607,2 մլն դոլար (աճը՝ 12,7 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 11 312,3 մլն դոլար (աճը՝ ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն 24 մլրդ դոլար է ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շնորհիվ․ Պուտին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն շուրջ 24 մլրդ դոլարի ներդրում են ստացել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։ «Բայց այդ ծավալն աճում է, քանի որ ավելանում է փոխշահավետ նախագծերի քանակը»,- նշել է նա: Պուտինը նշել է, որ այդ որոշումները ձեռնտու են ոչ միայն այն ...

Կարդալ ավելին »

ՊՄԳ միջազգային ասոցիացիան Հայաստանին առաջարկել է անդամակցել կազմակերպությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան-Քրիստոֆ Բարթ-Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին

Ճապոնիայում ոսկու գները հասել են նոր բարձրակետերի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և համաշխարհային տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին: Այսպիսով, Օսակայի ապրանքային բորսայում 2024-ի օգոստոսին առաքման համար ոսկու ֆյուչերսների արժեքը առավոտյան առևտրի ընթացքում բարձրացել է մինչև 9262 իեն (62 դոլար): Սա մեկ գրամի ռեկորդային առավելագույն արժեքն է: Միաժամանակ Ճապոնիայի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և մանրածախ վաճառքով զբաղվողներից մեկը՝ Tanaka ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիներն առցանց խաղատներում հաշիվները կհամալրեն բացառապես իրենց բանկային քարտերից

Հայաստանի քաղաքացիներն առցանց խաղատներում խաղալիս կարող են իրենց հաշիվները համալրել բացառապես իրենց բանկային հաշիվներից կամ քարտերից: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծին: Ներկայացված փաստաթղթի հեղինակ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով, բանկային քարտի իսկության ստուգման կարգը պետք է մշակեն ...

Կարդալ ավելին »

2024-ին Հնդկաստանը կբացի առաջին չիպերի գործարանը

Հնդկաստանը հավանաբար կսկսի կիսահաղորդիչների արտադրությունը 2024 թվականին, երբ Micron Technology Corp.-ի գործարանը կհայտնվի Գուջարաթում: Այս մասին PTI-ին տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը։ «Այս հաստատությունը կլինի առաջինը հնդկական կիսահաղորդչային արդյունաբերության մեջ: Հեռահաղորդակցական և էլեկտրական մեքենաները դարձել են կիսահաղորդիչների սպառման հիմնական հատված: Եթե մենք կենտրոնանանք դրանցում օգտագործվող չիպերի նախագծման և արտադրության վրա, Հնդկաստանը կդառնա ...

Կարդալ ավելին »

Մաքսային կարգավորման ոլորտում կստեղծվի էլեկտրոնային առևտրի օպերատոր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաեւ փոխգործակցի ինտերնետ հարթակների եւ մաքսային մարմինների հետ: Սահմանվում են էլեկտրոնային առեւտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առեւտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները եւ այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, ...

Կարդալ ավելին »

Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով. փոխնախարար

Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ: Այդ մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: ...

Կարդալ ավելին »
ajax-loader