Մաքսային կարգավորման ոլորտում կստեղծվի էլեկտրոնային առևտրի օպերատոր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին:

Էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաեւ փոխգործակցի ինտերնետ հարթակների եւ մաքսային մարմինների հետ:

Սահմանվում են էլեկտրոնային առեւտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առեւտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները եւ այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, էլեկտրոնային առեւտրի ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման եւ բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի եւ պայմանների, էլեկտրոնային առեւտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները:

ajax-loader